• Ցավազրկող, ջերմիջեցնող դեղերից, կրծքով կերակրելու ժամանակ նախընտրելի է ացետամինոֆենը (պարացետամոլ), մոր խմած չափաբաժնի միայն 0.1-0.2 տոկոսն է անցնում կաթի մեջ:
  • Մրսածության և ալերգիայի դեմ առանց դեղատոմսի վաճառվող դեղերը կրծքով կերակրելու շրջանում հիմնականում անվնաս են, բայց պետք է պահպանել ապահովության որոշ կանոններ` գտագործել մեկ և ոչ թե մի քանի բաղադրամաս պարունակող դեղամիջոց, նախընտրելի են կարճատև աղդեցությամբ դեղամիջոցները: Քնից առաջ կարելի է խմել հազի դեմ օգտագործվող թուրմ, որը կոդեին է պարունակում: Ավելի լավ է այդ դեղամիջոցները խմել երեխային քնից առաջ կերակրելուց հետո և 1-2 օրից ոչ ավել: Այդ ընթացքում պետք է հետևել փոքրիկի վարքագծին, քանի որ հնարավոր է գերզգայուն կամ քնկոտ վիճակ: Քթի մեջ կաթեցվող դեղամիջոցները համեմատաբար անվնաս են:
  • Հակաբիոտիկների անհրաժեշտության դեպքում մասնագետի խորհրդով կարելի է ընտրել մանկան համար համեմատաբար անվնաս հակաբիոտիկ:

Կերակրող մայրը կարող է չհրաժարվել սուրճ, թեյ, շոկոլադ օգտագործելուց, բայց չի կարելի չարաշահել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոֆեինի կամ շոկոլադի  0.5 – 1 տոկոսն է անցնում կաթի մեջ: Բայց առանձին դեպքերում կոֆեինը, շոկոլադի պարունակած թեոբրոմինը կարող են անհանգստացնել նորածիններին:

Ամեն տարի աշխարհում մահանում է 2 միլիոն երեխա` կրծքով չսնվելու պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը օգոստոսի մեջ մեկ շաբաթ նվիրում է կրծքով կերակրման քարոզչությանը, որին միանում է նաեւ Հայաստանը: Այս տարվանից մայրերին անվճար բուժօգնության հավաստագրերի հետ մեկտեղ տրամադրում են նաեւ երեխայի առողջության անձնագիր, որտեղ մանրամաս նշված են մայրական կաթի առավելությունները եւ կերակրման ճշգրիտ ցուցումները:

Սկեսուրները չպետք է վիճեն նոր ծննդաբերած հարսների հետ, քանի որ սթրեսը կարող է կտրել կրծքի կաթը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարությունը փոխառած առողջապահության նախարարությունը ոչ թե խորհուրդ է տալիս, այլ պարտադրում է` մինչեւ 6 ամսականը երեխաներին կերակրեք բացառապես կրծքով, 6 ամսականից հետո հավելյալ սնունդ տվեք, իսկ մինչեւ երկու տարի շարունակեք կրծքով սնուցումը:

Երեխային կրծքից կտրելը  չի ենթադրում երեխայի հետ փոխհարաբերությունների խզում: Բայց փաստ է, որ կրծքից շուտ կտրված երեխան զարգացման հաջորդ աստիճանին անցնում է պակաս ինքնավստահ, վատ է նախապատրաստված նոր պահանջների կատարմանը, պատրաստ չէ ավելի մեծ ազատության: Դավթի սաղմոսներից մեկում խաղաղությունը, հանգստությունը հավասարեցվում են կրծքից կտրված երեխայի ավարտունության հետ: Հնում, իսկ որոշ ժողովուրդներ մինչ այսօր երեխաներին կրծքով կերակրում էին 2-3 տարի:

Կրծքով սնուցումը միակ ռացիոնալ սնուցումն է, մինչեւ 6 ամսական երեխաներին պետք է սնուցել բացառապես կրծքի կաթով, իսկ դրանից հետո մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը պետք է շարունակել կրծքով սնուցումը: Այս մասին օրերս  լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկաբույժ, Հայաստանի բժիշկների,Մանկաբուժական ասոցիացիայի անդամ Աստղիկ Բաղդասարյանը:

«Վաղ հասակի երեխաները, որոնց մոտ իմունային համակարգը դեռեւս կայունացած չէ, կարիք ունեն պաշտպանիչ հակամարմինների, որը պարունակում է միայն կրծքի կաթ եւ ոչ մի այլ կրծքի կաթի փոխարինիչ: Պաշտպանիչ հակամարմինների հաշվին խիստ կրճատվում է փորլուծությունների եւ սուր շնչական հիվանդությունների թիվը, որոնք կարող են մահաբեր լինել այդ տարիքի երեխաների համար»,- ասաց նա:

Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ երեխան մինչեւ 6 ամսականը ոչ թեյի, ոչ ջրի, ոչ էլ տարբեր կաթնախառնուրդների կարիք ունի,

Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր կազմակերպվեց «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի վաճառահանման օրենսդրական կարգավորումը» թեմային նվիրված քննարկում: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ պարբերաբար խոսվում է, թե որքան երեխայի կյանք կարելի է փրկել միայն կրծքով կերակրման հաշվին:

Կա  վիճակագրություն, ըստ որի` տարեկան մինչեւ երկու միլիոն երեխա կարելի է չկորցնել կրծքով կերակրելու դեպքում: Երեխաներին մինչեւ 6 ամսականը անհրաժեշտ է կերակրել բացառապես կրծքով: Կ. Սարիբեկյանի խոսքով` փորձը ցույց է տալիս, որ կրծքով կերակրված երեխաները մտավոր ունակություններով շահեկանորեն տարբերվում են այլ սնունդ ընդունածներից: Ըստ նրա` կրծքով սնուցված երեխաները լինում են առավել առողջ, դիմացկուն, իսկ սնուցող մայրերն ավելի հեշտ են դիմադրում հիվանդություններին, վերջիններս նաեւ առավել քիչ են հակված քաղցկեղ ձեռք բերելուն:

Այլ հոդվածներ …

Գովազդ