Մինչ օրս չի գտնվել որևէ տեսակի կաթ, որը լիովին կփոխարինի մայրական կաթին:
Լիարժեք հավելյալ կերակրատեսակներ
Երեխայի լիարժեք օրաբաժինը պետք է բավարար լինի իր քանակությամբ և ներառի սննդարար մթերքներ: Այդպիսի մթերքներ են մրգերն ու բանջարեղենը, լոբազգիները, կաթնամթերքները, բրինձ, հնդկացորենի /գրեչկա/, վարսակի, սպիտակաձավարի /մանի/ թանձր շիլաները` բուսական յուղով և կարագով պատրաստված, միսը, ձուն, ձկնեղեն:
Ինչքա՞ն և ի՞նչ հաճախականությամբ կերակրել նորածնին
Կրծքով կերակրելիս պետք է ուշադիր հետևել երեխային, ոչ թե ժամացույցին:
Արհեստական սնուցում (մաս առաջին)
Նորածնի համար իդեալականը մայրական կաթն է: Արհեստական կաթի ընդունելի բաղադրություն ապահովելու համար մասնագետները փորձում են վերարտադրել մայրական կաթի սննդային բաղադրամասերի (սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ) հարաբերակցությունը: Սակայն արհեստական կաթը մնում է երեխայի օրգանիզմին միանգամայն խորթ, որը սնուցման միջոց է, և միայն այդքանը: Այն չի պաշտպանում երեխային հիվանդություններից, չի խթանում նրա օրգանների և մտավոր ընդունակությունների զարգացմանը, չի նպաստում մոր և մանկան միջև կապի հաստատմանը:
Կաթնախառնուրդների թերությունները
Մանկական կաթնախառնուրդներից ոչ մեկը չի կարող լիովին փոխարինել մայրական կաթին, չնայած դրանց ստեղծողներին հաջողվել է փոքրիկների համար համեմատաբար անվնաս սնունդ ստանալ: Անշուշտ, մեր օրերի խառնուրդներն ավելի որակայալ են, բայց չպետք է մոռանալ մի քանի շատ կարևոր հարցեր.
Ի՞նչ մթերքների միջոցով են կաթի մեջ անցնում վնասակար նյութերը
Սննդի առումով մայրն ու երեխան պարզապես գործընկերներ են և կարող են հարուստ ու բազմագան սննդամթերք ուտել։ Երեխաների մի մասը մոր որոշակի կերակրատեսակների նկատմամբ գերբարձր զգայունություն ունի։ Վնասակար ազդեցություն ունեցող նյութերը կաթով անցնում են երեխային և ազդում նրա վրա. մոր՝ այդ սնունդն ընդունելուց 9 ժամ հետո։ Երեխայի վարքագծով կարելի է ստուգել, թե մոր կերած սննդամթերքներից հատկապես որն է վնասում երեխային, մոր սնվելուց 9 ժամ հետո երեխան ծակծկոցներ, փորիկի ցավեր է ունենում։ Այդ ցավերը վերսկսվում են միայն այն ժամանակ, եթե մայրը կրկին օգտագործում է այդ սննդամթերքը։ Պետք է փնտրել ու գտնել փոքրիկի անհանգստության պատճառները։ Դրանք կարող են լինել՝
Կրծքով կերակրելու առավելությունները մայրիկի համար
Կրծքով կերակրելն օգտակար է ոչ միայն երեխային, այլև մորը: Այս երկկողմանի գործընթացի ժամանակ երկու կողմն էլ տալիս ու ստանում է. մայրը երեխային կաթ է տալիս, իսկ երեխան օժանդակում է օքսիտոցինի արտադրությանը: Օքսիտոցինն օգնում է, որ արգանդն ընդունի նախկին տեսքը: Կրծքով կերակրելը չի փոխում կրծքի ձևը, միայն հղիությունն է ձևափոխում կուրծքը: