Ինչպես կրծքով ճիշտ կերակրել. մանկաբույժի խորհուրդները

Սնունդ

Թվում է` բավական է փոքրիկին  մոտեցնել մորը և ամեն ինչ կընթանա բնական  հունով: Այնինչ հարկավոր է շատ բան իմանալ երեխայի և մոր դիրքի մասին, որպեսզի կրծքով կերակրելը երկուսի համար էլ հաճելի լինի: Շատ կարևոր է,որ երեխան ծծի մոր առաջին կաթը`խեժը:

Երեխայի նորմալ սնվելու գործում կարևոր է նաև  կրծքով կերակրող մոր ճիշտ դիրքը:

Մանկաբույժ Սիրանուշ Պողոսյանը ասում է, որ հաճախ մայրերը բողոքում են բարդություններից, ինչպես  ցավող պտուկներ,կաթի պակասություն, նաև մոր օտարացումը երեխայից`նրան կերակրելիս:   Թվարկված բարդություններից խուսափելու համար մանկաբույժը խորհուրդ է տալիս կերակրելուց առաջ հարմար դիրք ընդունել, թուլանալ,հանգստանալ,որպեսզի կաթն ազատ հոսի: Պետք է լավ տեղավորվել մահճակալի կամ բազկաթոռի վրա:Կարելի է նաև բարձեր օգտագործել,մեկը`թիկունքին, մյուսը`ծնկին, երբեմն նաև երրորդը` ձեռքի արմունկի տակ,որով գրկում են փոքրիկին:Ոտքերի տակ պետք է փոքրիկ աթոռ դնել, որպեսզի ծնկները  բարձրանան և մոր մեջքի ու ձեռքի մկանները չլարվեն:Երեխային ճիշտ դիրքում պահելու համար անհրաժեշտ է

  • Երեխային կրծքին մոտ պահել,այնպես,որ երեխան ամբողջ մարմնով շրջված  լինի դեպի ձեզ, սերտորեն հպված ձեր մարմնին,և բերանը`ճիշտ ձեր պտուկի դիմաց:

  • Պտուկով կամ մատով մեղմորեն հպվելով երեխայի շուրթերին`նրա մեջ առաջացնել որոնման ռեֆլեքս (երեխան բերանը լայն բացում է և փնտրում կուրծքը):
  • Սպասել,որ երեխան որոնման ռեֆլեքսի արդյունքում լայն բացի բերանը:
  • Երեխային արագ մոտեցնել կրծքին այնպես որ նա բռնի ոչ միայն պտուկը, այլ նաև հրապարակային դաշտը և ավելի խորը`ներքևից,քան վերևից:

Մայրը պետք է կիրառի հետևյալ խորհուրդները.

  • Կերակրելիս պահել երեխային ծոծրակից այնպես, որ նա հնարավորություն ունենա գլուխն ազատորեն շարժել, պետք չէ ճնշում գործադրել երեխայի գլխի վրա:
  • Ամենևին հարկավոր չէ ամբողջ հարապտկային դաշտը մտցնոլ երեխայի բերանը: Բավական է,որ երեխայի ստորին շուրթը և լեզուն ծածկեն հարապտկային դաշտի ներքևի մասը:
  • Երեխային պետք է մոտեցնել կրծքին և ոչ թե կուրծքը`երեխային: Կուրծքը բռնելն ու շարժելը կարող են խիստ դժվարացնել երեխայի համար ճիշտ դիրք ընդունելը:
  • Կուրծքը պահել միայն ներքևից` ամբողջ ափով:
  • Կուրծքը երեխայի քթից պետք չէ  հեռացնել:Կրծքին ճիշտ մոտեցված երեխան կարող է հանգիստ շնչել քթանցքերի եզերքով:

Սիրանուշ Պողոսյանը հավելում է, որ կերակրելու  լավագույն դիրքը այն է, երբ մայրը նստում է` երեխային «օրորոցի դիրքով» գրկած:

Նյութը պատրաստեց Լիանա Հովհաննիսյանը

Գովազդ