Կրծքով կերակրման դեպքում հանդիպող սխալները և դրանց հետևանքները

Սնունդ

Երբ կերակրող մայրը և փոքրիկը ճիշտ դիրքում չեն, դա կարող է մի շարք խնդիրներ առաջ բերել.

  • Մայրը կարող է ցավ զգալ.

Պտուկը ծծելիս շուրթերով ու լեզվով երեխան հարում է պտուկի մաշկը:Եթե նա շարունակում է ծծել սխալ դիրքով, ապա պտուկի մաշկը կարող է վնասվել և ճաքճքել:

  • Կաթը առատ չի հոսում.

 

Երեխայի լեզուն  չի  հասնում կաթնածոցերին  և չի սեղմում դրանք: Արդյունքում երեխան բավականաչափ կաթ չի

ստանում, կրծքեևը վատ են դատարկվում, և դա կարող է հանգեցնել կաթնարտադրության նվազման:

  • Երեխան կարող է զայրանալ.

Նա կարող է անհանգիստ լինել, հաճախակի ուտելու ցանկություն ունենալ կամ էլ կարող է ընդհանրապես հրաժարվել կրծքից:

  • Մայրը կարող է կարծել, թե բավականաչափ կաթ չունի:

Սխալ դիրքով ծծելը կարող է պատճառով դառնալ.

  • Պտուկների ցավոտության և ճաքագոյացման,
  • Անբավարար կաթնարտադրություն և երեխայի աճի դանդաղեցման,
  • Մանկան անբավարարվածության և անընդհատ ուտելու ցանկություն,
  • Մանկան զայրույթի,որի հետևանքով նա հրաժարվում է կրքերից,
  • Կրծքագեղձերի  կանգային կոշտացման:

Սխալ դիրքով ծծելը կարող է պայմանավորված լինել տարբեր  պատճառներով:

Մանկաբույժ-մանկաբարձ Սիրանուշ Պողոսանը պատճառների շարքում առանձնացնում է  երեխային շշով կերակրելը:

Նա նշում է, որ ռետինե ծծակը հեշտ է ծծել, ծծակը երկար է, և երեխան կարիք չունի այն ներս ձգելու:Շշից կերակրված երեխային  կուրծքը բերանում պահելը կարող է դժվար թվալ` դա կոչվում է «ծծակային շփոթմունք»:

Պատճառներից է նաև մոր անփորձ լինելը,ինչպես նաև երեխայի փոքր և թույլ լինելը.վաղաժամկետ ծնված երեխաները հաճախ դժվարությամբ են կորդինացնում ծծելու շարժումները:

 

Նյութը պատրաստեց Լիանա Հովհաննիսյանը

Գովազդ