Ի՞նչ մթերքների միջոցով են կաթի մեջ անցնում վնասակար նյութերը

Սնունդ

Սննդի առումով մայրն ու երեխան պարզապես գործընկերներ են և կարող են հարուստ ու բազմագան  սննդամթերք ուտել։ Երեխաների մի մասը մոր որոշակի կերակրատեսակների նկատմամբ գերբարձր զգայունություն ունի։ Վնասակար ազդեցություն ունեցող նյութերը կաթով անցնում են երե­խային և ազդում նրա վրա. մոր՝ այդ սնունդն ընդունելուց 9 ժամ հետո։ Երեխայի վարքագծով կարելի է ստուգել, թե մոր կերած սննդամթերքներից հատկապես որն է վնասում երեխային, մոր սնվե­լուց 9 ժամ հետո երեխան ծակծկոցներ, փորիկի ցավեր է ունենում։ Այդ ցավերը վերսկսվում են մի­այն այն ժամանակ, եթե մայրը կրկին օգտագործում է այդ սննդամթերքը։ Պետք է փնտրել ու գտնել փոքրիկի անհանգստության պատճառները։ Դրանք կարող են լինել՝

ԿՈՖԵԻՆ ՊԱՐՈԻՆԱԿՈՂ ՄԹԵՐՔՆԵՐ։ Ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, սուրճ, թեյ ու մրսածության  դեմ կիրառվող մի շարք դեղամիջոցներ, որոնք պարունակում են կոֆեին։

ԿԾՈԻ ՍՆՈՒՆԴ։ Կրծքի կաթը կարող է կծու համ ունենալ, եթե մայրն օգտագործել է կծու կամ սխտոր։ Երբեմն երեխան այնպես է տառապում փորի ցավերից, որ հրաժարվում է կաթից։

ԳԱԶ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՄԹԵՐՔՆԵՐ։ Լոբագգիները, թարմ սոխը, կանաչ տաքդեղը, սովորա­կան կաղամբը կարող են երեխայի անհանգստության պատճառ դառնալ, բայց այդ բանջարեղեններն անվնաս են եփած վիճակում։ Դժվար է այդ երևույթի գիտական բացատրությունը տալ, բայց փորձն ապացուցում է, որ դրանք թարմ վիճակում օգտագործելու դեպքում փոքրիկի փորիկում գազեր են առաջանում։

Իսկ թե ինչպե՞ս հայտնաբերել երեխային վնասող սննդամթերքը, կարդացեք հաջորդիվ:

Գովազդ