Արհեստական սնուցում (մաս առաջին)

Սնունդ

Նորածնի համար իդեալականը մայրական կաթն է: Արհեստական կաթի ընդունելի բաղադրություն ապահովելու համար մասնագետները փորձում են վերարտադրել մայրական կաթի սննդային բաղադրամասերի (սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ)  հարաբերակցությունը: Սակայն արհեստական կաթը մնում է երեխայի օրգանիզմին միանգամայն խորթ, որը սնուցման միջոց է, և միայն այդքանը: Այն չի պաշտպանում երեխային հիվանդություններից, չի խթանում նրա օրգանների և մտավոր ընդունակությունների զարգացմանը, չի նպաստում մոր և մանկան միջև կապի հաստատմանը:

Կաթնախառնուրդների թերությունները

Մանկական կաթնախառնուրդներից ոչ մեկը չի կարող լիովին փոխարինել մայրական կաթին, չնայած դրանց ստեղծողներին հաջողվել է փոքրիկների համար համեմատաբար անվնաս սնունդ ստանալ: Անշուշտ, մեր օրերի խառնուրդներն ավելի որակայալ են, բայց չպետք է մոռանալ մի քանի շատ կարևոր հարցեր.

  • Դրանք օգտագործվում են համեմատաբար վերջերս` մոտավորապես 50 տարի, իսկ կրծքի կաթով երեխաներին կերակրել են հազարամայակներ, ուրեմն դրանցով կերակրելը պարզապես փորձնական կարելի է համարել:
  • Հայտնի են այդ կերերի հետևանքները երեխայի օրգանիզմի վրա ավելի հասուն տարքում. լյարդի քրոնիկական, ալերգիկ հիվանդությունների հաճախացում:
  • Ճիշտ է, այդ խառնուրդներով սնվող երեխաները լավ են աճում, բայց հայտնի չէ` նրանք ստանում են են իրենց անհրաժեշտ բոլոր նյութերը, այս դեպքում կարևորը ոչ թե երեխայի աճն է, այլ աճի և զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը:
  • Եթե այդ խառնուրդները բաղադրությամբ մոտ են կրծքի կաթին, ուրեմն որտեղից նրանց  բաղադրության այդքան բազմազանությունը: Ամենայն հավանականությամբ, դեռ չի ստեղծվել «ճիշտ» խառնուրդը, և  թեև այս ասպարեզում հետազոըությունները շարունակվում են, սակայն հազիվ թե հաջողվի գտնել:
  • Խառնուրդների բաղադրությունը կայուն է և չի փոխվում փոքրիկի պահանջների, աճի, առողջական վիճակի փոփոխությանը համապատասխան:
  • Խառնուրդներում, ի տարբերություն կրծքի կաթի, չկան կենդանի լեյկոցիտներ, պաշտպանական նյութեր, մարսողական ֆերմետներ: Դրանք ապահովում են երեխայի աճը, բայց ի զորու չեն պաշտպանել նրան:
  • Կենսաբանական աժեքով խառնուրդը զիգում է մայրական կաթին, փոքրիկն էներգիա է ծախսում անպետք նյութերը հեռացնելու համար:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ կրծքի կաթից զրկված մանկան համար միակ ընդունելի սնունդը այս խառնուրդներն են: Մյուս սննդատեսակները`կովի կաթ, մածուն, շիլա և այլն, պարզապես չեն բավարարում երեխայի կարիքները և շատ հաճախ դառնում են հիվանդության պատճառ:

Լիանա Հովհաննիսյան

Գովազդ