Ինչու՞ չի թույլատրվում երեխային մինչև 6 ամսականը ջուր և մինչև 1 տարեկանը թեյ տալ

Սնունդ

Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երեխային բացառապես կրծքով կերակրեք։

Այդ ժամանակահատվածում կրծքի կաթը պարունակում է այն ամենն, ինչի կարիքն ունի երեխան։ Պետք չէ նրան լրացուցիչ ջուր, սամիթի ջուր, թեյ, հյութեր կամ այլ հեղուկներ տալ, նույնիսկ շոգ եղանակին։

Ջուրը կարող է վնասել երեխային, քանի որ զբաղեցնում է կրծքի կաթի տեղը, կարող է վարակի փոխանցման միջոց դառնալ, նույնիսկ եթե եռացնում եք, միևնույն է, պարունակում է երեխային համար վտանգավոր աղեր և ծանրաբեռնում է երեխայի երիկամները։ Էլ ավելի վտանգավոր են տնային և գործարանային պատրաստման թեյերը, քանի որ բացի վերը նշված խնդիրներից, թեյերը խանգարում են սննդից երկաթի ներծծմանն ու կարող են սակավարյունություն առաջացնել, իսկ քաղցրը, հատկապես եթե տրվում է շշով, նպաստում է ատամնատուփի (ատամների կարիեսի) առաջացմանը, նույնիսկ եթե ատամները դեռ չեն ծկթել։ Այդ պատճառով խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկան երեխային որևէ թեյ տալ։

 

Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն

Գովազդ