Սթրեսը կարող է կտրել մայրական կաթը

Սնունդ

Մինչ օրս չի գտնվել որևէ տեսակի կաթ, որը լիովին կփոխարինի մայրական կաթին:

Բժիշկները խորհուրդ են տալիս նվազագույնը  մինչև 6 ամսականը երեխային կերակրել մայրական կաթով: Այն ոչ միայն անփոխարինելի է վիտամինների առումով, այլև երեխայի դիմադրողականության, հանգստության և ապահովության: Մայրական կաթը անփոխարինելի է մայր-երեխա  կապի համար: Այն փոքրիկին նաև ապահովության զգացում է փոխանցում:

Կաթնարտադրության թիվ մեկ թշնամին սթրեսն ու վախն է: Մասնագետներն ասում են, որ այդօրինակ ապրումները զգալիորեն նվազեցնում են կաթնարտադրությունը: Մյուս կողմից, իհարկե, պետք է խստորեն հետևել սննդակարգին` պետք է ուտել վիտամիններով հարուստ կերակուր, շատ միրգ ու բանջարեղեն:

Կաթնարտադրությունը ուժեղացնում են  նաև հեղուկները: Խորհուրդ է տրվում օրվա մեջ հնարավորինս շատ տաք ու քաղցր թեյ խմել` քաղցր բլիթներով (պրյանիկ):

Կաթնարտադրությունը խթանող միջոց է  նաև “HIPP” ֆիրմային թեյը` հատուկ կերակրող մայրերի համար:

Գովազդ