Ինչպես նախապատրաստվել եւ նախապատրաստել երեխային կրծքից կտրելուն

Սնունդ

Երեխային կրծքից կտրելը  չի ենթադրում երեխայի հետ փոխհարաբերությունների խզում: Բայց փաստ է, որ կրծքից շուտ կտրված երեխան զարգացման հաջորդ աստիճանին անցնում է պակաս ինքնավստահ, վատ է նախապատրաստված նոր պահանջների կատարմանը, պատրաստ չէ ավելի մեծ ազատության: Դավթի սաղմոսներից մեկում խաղաղությունը, հանգստությունը հավասարեցվում են կրծքից կտրված երեխայի ավարտունության հետ: Հնում, իսկ որոշ ժողովուրդներ մինչ այսօր երեխաներին կրծքով կերակրում էին 2-3 տարի:

ԿՐԾՔԻՑ ՊԵՏՔ Է ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՏՐԵԼ: Կրծքից միանգամից կտրելը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա: Երեխային կրծքից կտրելու հիմնական կանոնը աստիճանականությունն է: Այսպես, շատ մայրեր երեխային առավոտյան կրծքով կերակրելու փոխարեն նրա հետ գնում են զբոսայգի, գիրք կարդում կամ միասին որևէ համով բան ուտում: Պետք է ժամանակի ընթացքում կրծքով կերակրելը պակասեցնել` դարձնելով օրը 1-2 անգամ, սովորաբար քնելուց առաջ: Կրծքից կտրելու «չառաջարկել, չմերժել» սկզբունքին հետևում են մայրերից շատերը: Պարզապես մայրը պետք է խուսափի կուրծք ուտելու մասին հիշեցնող իրավիճակներից, օրինակ` չնստել այնտեղ, որտեղ սովորաբար կերակրել է երեխային, որպեսզի կուրծք ուտելու ցանկություն չարթնացնի, միշտ լինի երեխայի հետ: Նաև պետք է պատրաստ լինել կրծքով կերակրելը վերսկսելուն, եթե երեխան շատ հիվանդագին է տանում կրծքից կտրվելը: Չի կարելի կրծքից կտրել, երբ երեխան հիվանդ է, քանի որ այդ ժամանակ կրծքով հաճախակի կերակրելը հանգստացնում է նրան, հակամարմինների աղբյուր է և հիվանդությունը հեշտ տանելու պայմաններից մեկը:

Շարունակելի

Էմմա Պետրոսյան

Գովազդ