Այն երկրներում ու տարածքներում, որտեղ վարակն առկա է, վարակի ախտանշաններ ունեցող մայրերը պետք է անհապաղ բժշկի դիմեն և հետևեն բժշկի ցուցումներին։ Հաշվի առնելով կրծքի կաթի առավելությունները ու այն աննշան դերը, որ այն կարող է խաղալ շնչառական վարակի տարածման գործում` կարծում ենք, որ մայրը կարող է շարունակել կրծքով կերակրումը՝ իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները։
Ախտանշաններ ունեցող և իրեն բավարար լավ զգացող մայրերի համար սա նշանակում է երեխային կերակրելիս և երեխայի մոտ գտնվելիս դիմակ կրել, երեխայի հետ շփվելուց և նրան կերակրելուց առաջ և հետո ձեռքերը լվանալ, բոլոր մակերեսները ախտահանել։ Իհարկե, այս ամենը պետք է արվի, երբ կորոնավիրուսով վարակված մեկը շփվում է այլ մարդկանց, այդ թվում՝ երեխաների հետ։
Եթե մայրը իրեն շատ թույլ է զգում, պետք է խրախուսել նրան կրծքի կաթը կթել և երեխային հրամցնել կաթիկը մաքուր բաժակով կամ գդալով՝ իհարկե խստագույնս հետևելով կանխարգելման վերաբերյալ վերը նշված կանոններին։
Աղբյուրը՝ babycef.am