Կրծքով կերակրվող երեխաները 10 անգամ ավելի քիչ են հիվանդանում

Սնունդ

Ամեն տարի աշխարհում մահանում է 2 միլիոն երեխա` կրծքով չսնվելու պատճառով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը օգոստոսի մեջ մեկ շաբաթ նվիրում է կրծքով կերակրման քարոզչությանը, որին միանում է նաեւ Հայաստանը: Այս տարվանից մայրերին անվճար բուժօգնության հավաստագրերի հետ մեկտեղ տրամադրում են նաեւ երեխայի առողջության անձնագիր, որտեղ մանրամաս նշված են մայրական կաթի առավելությունները եւ կերակրման ճշգրիտ ցուցումները:

Սկեսուրները չպետք է վիճեն նոր ծննդաբերած հարսների հետ, քանի որ սթրեսը կարող է կտրել կրծքի կաթը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարությունը փոխառած առողջապահության նախարարությունը ոչ թե խորհուրդ է տալիս, այլ պարտադրում է` մինչեւ 6 ամսականը երեխաներին կերակրեք բացառապես կրծքով, 6 ամսականից հետո հավելյալ սնունդ տվեք, իսկ մինչեւ երկու տարի շարունակեք կրծքով սնուցումը:

2010 թվականի պաշոնական տվյալով` մայրացած հայաստանաբնակ կանանց 81 տոկոսը երեխային կերակրում է կրծքով: Բայց միայն 62 տոկոսն է բացառապես կրծքի կաթ տալիս մինչեւ 6 ամիս եւ միայն 43 տոկոսն է մեկ տարի եւ ավելի կրծքով կերակրում: Մինչդեռ ապացուցված է, որ կուրծք ուտող երեխաների մահացության ռիսկը տասն անգամ ավելի ցածր է, քան չուտողների:Հայաստանում մահացած երեխաների մոտ 34 տոկոսն է մայրական կաթ կերել` այն էլ մեկ ամսից ոչ ավել, մինչդեռ կենդանի երեխաների 90 տոկոսից ավելին կրծքով է կերակրվել ավելի քան 5 ամիս:

Մանկաբույժ Աստղիկ Բաղդասարյանն առաջին երեխային կրծքով կերակրել է մեկ ու կես տարի, իսկ երկրորդին պատրաստվում է 6 ամսից ոչ պակաս: Նույնը հորդորում է բոլոր մայրերին, քանի որ մայրական կաթին փոխարինող որեւէ կաթնախառնուրդ աշխարհում գոյություն չունի: Հայաստանյան օրենսդրությամբ արգելվում է մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված արհեստական կերերի գովազդը:  Մանկաբույժն ասում է, որ հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեպքում է, որ կրծքով կերակրումը հակացուցված է: Մնացած բոլոր դեպքերում պարզապես կամք է պետք. եթե մայրը ճիշտ դիրքով ու հաճախակի կերակրի, ոչ կաթի պակաս կլինի, ոչ էլ կրծքերի ճաք կամ այտուց: Մոր կաթ ուտող երեխաները 7-10-ն անգամ ավելի քիչ են հիվանդանում շնչական եւ փորլուծային հիվանդություններով, ալերգիաներով, քաղցկեղով: Հազվադեպ են բորբոքվում ականջները: Նրանց աճն ու զարգացումն ավելի ներդաշնակ է ընթանում, հոգեբանական խնդիրներ էլ ավելի քիչ են ունենում: Հոգեբան Ռուբեն Պողոսյանը կրծքով կերակրումն անփոխարինելի է համարում նաեւ փոքրիկի հոգեբանության ձեւավորման տեսանկյունից: Երեխան կերակրվելու ընթացքում մոր աչքերի մեջ տեսնում է ինքն իրեն ու կամաց-կամաց ձեռք բերում ինքնություն: Կրծքով կերակրվելիս երեխան իրեն ավելի ապահով է զգում. իզուր չէ, որ երբ փոքրիկը վախենում է, փորձառու կանայք խորհուրդ են տալիս մորը կաթ տալ: Հոգեբանը խորհուրդ չի տալիս մայրերին 2 տարեկանից հետո կերակրել կրծքով. այդ ժամանակ ձեւավորվում է փոքրիկի ինքնուրույնությունը, իսկ մշտապես մորից կախված լինելը կխանգարի նրա անհատականության ձեւավորմանը: Հայաստանում հատկապես երիտասարդ կանայք չեն ուզում կրծքով կերակրել, որ մարմինը տեսքից չընկնի:  Բժիշկները թվարկում են այն բոլոր առավելությունները, որոնք հաշվի առնելով` մայրերը կկայացնեն երկուստեք ճիշտ որոշում` կրծքով կերակրող կանայք առաջին 6 ամիսներին մեծամասամբ չեն հղիանում, արագ կնիհարում են, կրծքի քաղցկեղն էլ ավելի հազվադեպ է սպառնում:

Գովազդ