Ինչ դեղամիջոցներ է կարելի օգտագործել կրծքով կերակրելու ժամանակ

Սնունդ

  • Ցավազրկող, ջերմիջեցնող դեղերից, կրծքով կերակրելու ժամանակ նախընտրելի է ացետամինոֆենը (պարացետամոլ), մոր խմած չափաբաժնի միայն 0.1-0.2 տոկոսն է անցնում կաթի մեջ:
  • Մրսածության և ալերգիայի դեմ առանց դեղատոմսի վաճառվող դեղերը կրծքով կերակրելու շրջանում հիմնականում անվնաս են, բայց պետք է պահպանել ապահովության որոշ կանոններ` գտագործել մեկ և ոչ թե մի քանի բաղադրամաս պարունակող դեղամիջոց, նախընտրելի են կարճատև աղդեցությամբ դեղամիջոցները: Քնից առաջ կարելի է խմել հազի դեմ օգտագործվող թուրմ, որը կոդեին է պարունակում: Ավելի լավ է այդ դեղամիջոցները խմել երեխային քնից առաջ կերակրելուց հետո և 1-2 օրից ոչ ավել: Այդ ընթացքում պետք է հետևել փոքրիկի վարքագծին, քանի որ հնարավոր է գերզգայուն կամ քնկոտ վիճակ: Քթի մեջ կաթեցվող դեղամիջոցները համեմատաբար անվնաս են:
  • Հակաբիոտիկների անհրաժեշտության դեպքում մասնագետի խորհրդով կարելի է ընտրել մանկան համար համեմատաբար անվնաս հակաբիոտիկ:

Կերակրող մայրը կարող է չհրաժարվել սուրճ, թեյ, շոկոլադ օգտագործելուց, բայց չի կարելի չարաշահել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոֆեինի կամ շոկոլադի  0.5 – 1 տոկոսն է անցնում կաթի մեջ: Բայց առանձին դեպքերում կոֆեինը, շոկոլադի պարունակած թեոբրոմինը կարող են անհանգստացնել նորածիններին:

  • Մասնագետներից շատերը գտնում են, որ քիչ քանակությամբ պրոգեստերոն պարունակող դեղամիջոցներն անվնաս են կերակրելու ընթացքում, մանավանդ որ հակաբեղմնավորիչների այդ խումբը կրծքով կերակրող մայրերի համար ավելի արդյունավետ է քան պրոգեստերոն – էստրոգեն համադրությունը: Ուսումնասիրությունները պարզել են, որ միայն պրոգեստերոն պարունակող դեղամիջոցները չեն ազդում կրծքի կաթի քանակի, որակի, երեխայի աճի, զարգացման վրա, նույնիսկ կարող են ավելացնել կաթը: Այդուհանդերձ, նախքան օգտագործումը ճշտեք ձեր բժշկից:
  • Շատ զգույշ պետք է լինել հակադեպրեսատներ և տրանկվիլիզատորներ գործածելիս, քանի որ դրանց մեծ մասը անցնում է կրծքի կաթի մեջ և ազդում փոքրիկի վարքագծի վրա: Պետք է լավ կշռադատել և ճիշտ ընտրություն կատարել այդ դեղամիջոցներն օգտագործելու պահանջի և փոքրիկին կրծքով կերակրելու անհրաժեշտության միջև:  Պետք է հիշել, որ երեխային կրծքից շուտ կտրելը կարող է մոր ընկճվածության պատճառ դառնալ, քանի որ նվազում են կերակրելու ժամանակ արտադրվող հորմոնները, որոնք հայտնի են հանգստացնող ներգործությամբ:
  • Նորագույն ուսումնասիրությունները հերքում են այն պնդումը, թե գինին բուժում է ընկճվածությունը, իսկ ոգելից գարեջուրը նպաստում է կաթի գոյացմանը: Ալկոհոլ օգտագործելը կերակրող մոր համար վտանգավոր է 2 պատճառով` ալկոհոլն արագ և գրեթե նույն խտությամբ, որքան թափանցում է մոր արյան մեջ, անցնում է կրծքի կաթի մեջ, իսկ փոքրիկի օրգանիզմն ի վիճակի չէ չեզոքացնել ալկոհոլի թունավոր ազդեցությունը: Ալկոհոլը հակազդում է կաթի արտադրությանը, որքան մեծ է ալկոհոլի խտությունը, այնքան զգալի է այդ ազդեցությունը: Կենդանիների վրա կատարված փորձերն ապացուցում են, որ ալկոհոլը նվազեցնում է կաթի քանակը և տալիս տհաճ համ: Կրծքով կերակրելու ընթացքում ալկոհոլի օգտագործումը խախտում է երեխայի շարժողական համակարգի ձևավորման ընթացքը, այդ ազդեցությունը ուղիղ համեմատական է ալկոհոլի քանակությանը: Գարեջուրը վաղուց ի վեր համարվում է կաթի արտադրությունը խթանող: Հետազոտությունները պարզել են, որ նրա բաղադրության մեջ մտնող նյութերն իսկապես նպաստում են պրոլակտինի գոյացմանը, բայց  ոգելից գարեջուրը նույնատիպ ազդեցություն չի ունենում:

Buybook

Գովազդ