Երեխայի սնուցումը կյանքի առաջին տարում /մաս 1-ին/

Սնունդ

Սնուցման ճիշտ կազմակերպումը ունի կարևոր նշանակություն, այն նպաստում է երեխայի օրգանիզմի ներդաշնակ զարգացմանը, բարձրացնում է նրա իմունա-բիոլոգիական հատկությունները:

Նպատակահարմար կամ լիարժեք կարելի է համարել այն սնուցումը, երբ երեխան ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր սննդային բաղադրամասերը` համապատասխան քանակով և ճիշտ հարաբերակցությամբ:

Գիտնականների բազմաթիվ ուսումնասիրությունները և գործնական դիտողությունները ցույց են տվել, որ երեխաները լավ են աճում երբ սնվում են մայրական կաթով, սակայն անհրաժեշտ է նշել, որ վերջին 20 տարվա ընթացքում նկատվել է կրծքով  կերակրման նվազեցման հակում:

Ամենաընդունելի տեսակետն այն է, որ կրծքի հասակի երեխաների համար ամենաբարենպաստ սնունդը 

Սնուցման ճիշտ կազմակերպումը ունի կարևոր նշանակություն, այն նպաստում է երեխայի օրգանիզմի ներդաշնակ զարգացմանը, բարձրացնում է նրա իմունա-բիոլոգիական հատկությունները:

Նպատակահարմար կամ լիարժեք կարելի է համարել այն սնուցումը, երբ երեխան ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր սննդային բաղադրամասերը` համապատասխան քանակով և ճիշտ հարաբերակցությամբ:

Գիտնականների բազմաթիվ ուսումնասիրությունները և գործնական դիտողությունները ցույց են տվել, որ երեխաները լավ են աճում երբ սնվում են մայրական կաթով, սակայն անհրաժեշտ է նշել, որ վերջին 20 տարվա ընթացքում նկատվել է կրծքով  կերակրման նվազեցման հակում:

Ամենաընդունելի տեսակետն այն է, որ կրծքի հասակի երեխաների համար ամենաբարենպաստ սնունդը  մայրական կաթն է, ոչ միայն այն պատճառով, որ պարունակում է երեխայի համար բիոլոգիական տեսակետից լիարժեքսպիտներ,  ածխաջրատներ, ճարպեր, այլ նաև նրա համար, որ այն պարունակում է ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող հորմոններ, իմուն մարմնիկներ, ֆերմենտներ և այլն:

 

Կրծքի կաթի ճարպը դյուրամարս է ` շնորհիվ նրանում պարունակվող  լիպազա ֆերմենտի: Կրծքի կաթը բացի դյուրամարսությունից որոշակի չափով արգելակում է աղիքային ցուպիկի աճը: Կնոջ կաթում հանքային աղերի կազմը նույնպես ամենահամապատասխանն է երեխայի համար:   Չնայած միկրոէլեմենտները կովի կաթում 3-3.5 անգամ ավելի են, քան կրծքի կաթում, բայց վերջինում ունեն բոլորովին այլ կազմ և փոխհարաբերություն, բացի այդ մոր կաթում համեմատաբար շատ է  երկաթի և պղնձի քանակը և այլն:

Առողջ նորածին երեխային առաջին անգամ կերակրում են ծնվելուց 6-12ժամ անց: Հասուն նորածնին պետք է կերակրել 3-3 ½ ժամը մեկ անգամ` գիշերային 6-6 ½ ժամ ընդմիջումով: Կերակրում են 20-30 րոպե տևողությամբ: Եթե ստուգիչ կշռումներից պարզվում է , որ երեխան ծծում է քիչ կաթ, անհրաժեշտ է մնացած կաթը կթել և կերակրել գդալով:

 

Ներկայացրեց Անի Ասատրյանը

Գովազդ