Երեխայի մեծանալուն զուգահեռ արթնության միջակայքերը, բնականաբար, փոխվում են և աճում: Իսկ որքա՞ն է պետք արթուն պահել բալիկին յուրաքանչյուր տարիքում: Տվյալ ցուցանիշներին անդրադարձել է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան:
Երեխայի տարիք |
Արթուն ժամանակահատված |
0-4 շաբաթական |
20-60 րոպե |
4-8 շաբաթական |
60-70 րոպե |
3 ամսական
|
1 ժամ 20-30 րոպե |
4 ամսական |
2 ժամ-2 ժամ 15 րոպե |
5 ամսական |
2 ժամ 15-20 րոպե |
6 ամսական |
2 ժամ 20 րոպե - 2 ժամ 35 րոպե |
7 ամսական |
2 ժամ 35 րոպե - 3 ժամ |
8 ամսական |
3 ժամ - 3 ժամ 15 րոպե |
9 ամսական |
3 ժամ 10-20 րոպե |
10 ամսական |
3 ժամ 15-30 րոպե |
11-12 ամսական |
3 ժամ 30 րոպե - 4 ժամ |
Մեկ տարեկանում դեռ երկու ցերեկային կարող է լինել՝ յուրաքանչյուրը 3 ժամ 20-45 րոպեն մեկ, սակայն եթե երեխան անցել է մեկ ցերեկային քնի (13-16 ամսականում), ապա արթուն կմնա 4․5 ժամ-5 ժ 15 րոպե: Չգերհոգնելու համար 1․5-2 տարեկանում կարելի է արթուն պահել 4․45-5․5 ժամ, 2-3 տարեկանում՝ 4 ժամ 45 րոպեից մինչև 6 ժամ: Երեք տարեկանից հետո երեխան կարող է հրաժարվել ցերեկային քնից ու մոտ 11-12 ժամ արթուն մնալ: