Երեխայի զարգացումն ըստ ամիսների. առաջին ամիս

Խնամք

Փոքրիկի շարժումները դեռ ակամա, ինքնաբերական են, քանի որ ռեֆլեքսային են: Մեջքի վրա պառկած` նա ընդունում է վզի ռեֆլեքսի համար բնորոշ կեցվածք` գլուխը թեքում է, նույն կողմն է ձգտում վերջույթները, իսկ մյուս կողմից ծալում դրանք: Եթե երեխային պառկեցնում են փորիկի վրա, սկզբում նա կողքի է թեքում գլուխը, տոտիկները, թաթիկները, սեղմած բռունցքները ձգում դեպի փորիկը: Երբ նա շտկում է թաթիկներն ու տոտիկները, մատները հեվհարաձև բացվում են: Եթե ծնողները պահեն րան այնպես, որ տոտիկները հպվեն պինդ մակերևույթին, նա կփորձի կոխ տալ ու քայլելու նման շարժումներ անել:

Ճիշտ է, երեխան տեսնում է ծնվելու պահից, կարող է տարբերել առարկաների գույնն ու ձևը, բայց նրա տեսողությունը դեռ կատարյալ չէ: Նա ավելի լավ ընկալում է հակադիր և պարզունակ պատկերները, օրինակ` սպիտակ թղթի վրա քածած սև գիծը, ոչ թե բարդ նկարները: Փոքրիկի ուշադրությունն ինչ-որ բանի վրա սևեռելու

համար պետք է նրան գրկել ուղղահայաց կամ մի քիչ թեքած դիրքով: Նրա համար այդպես հարմար ու հետաքրքիր է առարկաներ դիտելը, և երեխան չի քնի մոր ուսի վրա: Այդ պստլիկները սիրում են դիտել վառ ու հստակ նկարներ: Նկարները, Խաղալիքները պետք է մահճակալի վրաք կախել այնպես, որ երեխան առանց լարվելու, ձգվելու կարողանա լավ տեսնել:

 

Կյանքի առաջին իսկ օրերից փոքրիկները ճանաչում են իրեն մորը, հոտով տարբերում նրա կաթը ուրիշի կաթից:

Երեխայի զարգացումը

Փոքրիկը արդեն կարող է.

  • Փորիկի վրա պառկած` գլուղը բարձրացնել կարճ ժամանակով:
  • Կուրծը ուտելիս հայացքը կենտրոնացնել մոր դեմքի վրա:
  • Արձագանքել փոքրի զամգի դողդոջին և հետևելով աչքերով` գլուղը թեքել ձայնի կողմը:
  • Աչքերով հետևել շարժվող առարկաներին, որոնք գտնվում են նրա դեմքից 15-25.5 սմ հեռավորության վրա:
  • Արձագանքել մեծերի ձայներին: