Կրծքով կերակրելն օգտակար է ոչ միայն երեխային, այլև մորը: Այս երկկողմանի գործընթացի ժամանակ երկու կողմն էլ տալիս ու ստանում է. մայրը երեխային կաթ է տալիս, իսկ երեխան օժանդակում է օքսիտոցինի արտադրությանը: Օքսիտոցինն օգնում է, որ արգանդն ընդունի նախկին տեսքը: Կրծքով կերակրելը չի փոխում կրծքի ձևը, միայն հղիությունն է ձևափոխում կուրծքը:
Կրծքով կերակրելը հանգստացնում է և՛ մորը, և՛ երեխային: Կրծքի կաթը պարունակում է սպիտակուցներ, որոնք քաղցը հագեցնելուց զատ երեխային քուն են պարգևում: Փոքրիկի մոտ ծծելու հետևանքով առաջացած հորմոնները կերակրող մոր վրա
հանգստացնող ազդեցություն են ունենում: Դա հատկապես օգտակար է վատ քնող և գործարար կանանց : Սա փոխադարձ օգտակարության փայլուն օրինակ է:
Կրծքով կերակրելը նպաստում է մոր առողջությանը: Կերակրող մայրերը հազվադեպ են հիվանդանում կաթնագեղձերի և ձվարանների քաղցկեղով, կուրծք ուտող փոքրիկներն ավելի առողջ են : Մայրական կաթը նորածնի լավագույն սնունդն է: