Բաներ, որոնք չի կարելի երեխային պարտադրել անել

Դաստիարակություն

Շատերը երեխայի դաստիարակության գործում  ծնողների խստությունը կարևոր նախապայման են համարում:  Սակայն չի կարելի երեխային ստիպել որոշ բաներ անել, անգամ եթե կարծում եք, որ դա նրա իսկ օգտին է:  Ստիպողաբար արվածն անպայման իր բացասական ազդեցությունը կունենա երեխայի հոգեկան առողջության վրա:

Որքան էլ խստության կողմնակից լինեք, ՉԻ ԿԱՐԵԼԻ երեխային պարտադրել անել հետևյալ բաները.

1. Ստել, անգամ մանրուքների հարցում (օրինակ, ասա, որ տանը չեմ):  Եվ ոչ միայն այն պատճառով, որ ստելը վատ բան է:

Եթե երեխան սուտն ընկալի որպես առօրյա սովորական երևույթ և ստի այլոց, ապա վաղ թե ուշ կսկսի ստել նաև Ձեզ` ծնողին:  Իսկ Դուք դա չեք էլ նկատի, քանի որ դերասանական վարպետությունը ժամանակի ընթացքում կատարելագործվում է:

2. Ուտել, երբ երեխան սոված չէ: Իհարկե, կան որոշակի նորմեր, որոնցով առաջնորդվելով մայրիկները կերակրում են իրենց երեխաներին` մտածելով նրա առողջության ու աճի մասին: Սակայն հիշեք, որ երեխաները միմյանցից տարբերվում են: Անգամ նույն երեխան տարբեր տարիքում տարբեր կերպ է սնվում` որոշ դեպքերում մեծ ախորժակով, երբեմն էլ չեմուչում է  անում, քիչ  ուտում:  Մեր օրգանիզմը մեզ հուշում է, թե երբ է հարկավոր ուտել կամ խմել, ինչի կարիք ունի և այլն: Երեխայի առողջության մասին մտածող ծնողի խնդիրն է սովորեցնել երեխային հասկանալ օրգանիզմի նշանները, լեզուն, ոչ թե ամեն գնով նրան կերցնել ապուրը:

3. Լինել այնպիսին, ինչպիսին նա իրականում չէ: Եթե Ձեր բալիկն, օրինակ` ամաչկոտ է, ապա համակերպվեք և ընդունեք նրան այդպիսին:  Մի ստիպեք նրան լինել ավելի շփվող (կամ թվալ այդպիսին), եթե նա ինքը չի նեղվում իր ամաչկոտությունից:  Նույնը և չափից ավելի ակտիվ ու աղմկոտ երեխաների առումով:  Այո, նրանց հետ շատ դժվար է: Սակայն թույլ տվեք նրանց լինել այնպիսին, ինչպիսին որ նրանց բնույթն է:  Եվ ցույց տվեք Ձեր փոքրիկին, որ սիրում եք նրան այնպիսին, ինչպիսին որ կա, ոչ թ նրան որոշակի կերպար պարտադրեք:

4. Ներողություն խնդրել` չհասկանալով, թե ինչի համար: Երբեմն  կարելի է տեսնել, որ մայրիկը խաղահրապարակում կամ դրսում բարկանում է երեխայի ինչ-որ քայլի համար ու պահանջում ներողություն խնդրել: Երեխան էլ չի ենթարկվում կամ ներողություն է խնդրում զարմացած հայացքով` ինքն էլ չիմանալով, թե ինչում է մեղավոր: Նման պարագայում ներողություն խնդրելը դառնում է պարտադիր ու անհասկանալի գործընթաց, որն իր մեջ զղջում չի պարունակում: Ուստի մինչ կպահանջեք, որ երեխան ներողություն խնդրի, բացատրեք, թե ինչ սխալ է թույլ տվել և ինչի համար պետք է ներողություն խնդրի:

Շարունակելի

Նյութն ըստ myjane.ru կայքի