Ինչպե՞ս պատժել փոքրիկին առանց նվաստացնելու

Դաստիարակություն

Հոգեբաններից շատերը դեռ վիճաբանում են այս թեմայի շուրջ, քանի որ նրանց մի մասը պնդում  է, որ փոքրիկին միայն պետք է գովաբանել և ոչ մի դեպքում չկոպտել, մինչդեռ մի մասը կարծում է, որ պատիժը նույնպես մտնում է հարմոնիկ դաստիարակության մեջ:

Սակայն պատժելուց հարկավոր է ճիշտ ժամանակին կանգ առնել, քանի որ անիմաստ մեղադրանքները տանում եմ հոգեվիճակի անհավասակշռության:

Ի վերջո, ինչպե՞ս պատժել փոքրիկին առանց նվաստացնելու:

Բրոյականի փնտրտուքով

Բոլոր հոգեբաններն ու մանկավարժները համակարծիք են, որ փոքրիկի հետ հարկավոր է զրուցել: Չի կարելի պատժել փոքրիկին առանց բացատրելու պատճառը և ցույց տալու իր արածի հետևանքը:  Եթե դուք այսպես վարվեք, ապա փոքրիկը շուտով կկորցնի Ձեր հանդեպ ունեցած վստահությունը: Այնպես որ, եթե անգամ փոքրիկը ինչ-որ սխալ բան է արել, հարկավոր չէ նրա վրա գոռալ. փորձեք զսպել Ձեր էմոցիաները: Բացատրեք Ձեր բալիկին, թե նրա վարքագծի մեջ հենց ինչը չեք հավանում և թե ինչպես էր հարկավոր վարվել: Այնուհետև մատնանշեք  փոքրիկին ճիշտ ուղին, ինքներդ օրինակ ծառայեք:  Ձեր խոսակցության նպատակը պետք է լինի փոքրիկին և նրա արարքների դրդապատճառները  հասկանալը:

 

Դադար

Եթե Ձեր փոքրիկը սկսում է Ձեզ չլսել, ապա երբեմն արդյունավետ է կատարել «մինի-դադար»: Այս պատագայում փոքրիկին պետք է տեղափոխել առանձնացված սենյակ, որտեղ բացարձակ լռություն կլինի, և թողնել նրան այնտեղ մի որոշ ժամանակ, որպեսզի նա լուռ մտածի իր արարքի մասին:

Այս դեպքում  ծնողները նույնպես ժամանակ են շահում: Իրենց կամակորություններով հաճախ փոքրիկները ցանկանում են իրենց ենթարկել ծնողներին: Փոքրիկին այդպիսի պահվածքից հետ վարժեցնելու համար  սենյակը լքելը ամենախելացի որոշում կլինի:

 

Սահմանափակումներ

Հարկավոր է լուրջ մտածել այն մասին, թե  ինչպիսի սահմանափակումներ եք պատրաստվում փոքրիկի նկատմամբ կիրառել:  Որոշ վարքագծեր արժանի են խիստ պատժման: Նման  պարագայում  լավ ազդում են  սիրելի զվարճանքների, քաղցրավելիքի,  այգի կամ կինոսրահ այցելության վրա արգելքների կիրառումը:  Պետք է սպառնալ, որ եթե նա շարունակի իրեն այդպես պահել, ապա չի ստանա ծննդյան կապակցությամբ նվեր: Այստեղ կարևոր է, որ նա հասկանա` յուրաքանչյուր վատ պահվածքի դեպքում նրանից վերցնում  են իրեն հարազատ մի բան: Մյուս կողմից, եթե Դուք լինեք չափից դուրս խիստ, ապա դա փոքրիկի մոտ դեպրեսիայի պատճառ կարող է դառնալ:

Այսպես թե այնպես,  փորձեք չանցնել սահմանները:

Շարունակելի