Ինչպե՞ս վարվել, երբ երեխան կամակորություն է անում. 10 խորհուրդ

Դաստիարակություն

Ծնողներին հավասարակշռությունից հանում են հատկապես մանկական կամակորությունները:  Դրան դժվար է դիմանալ անգամ տանը, ուր մնաց փողոցում, երբ բոլորը ձեզ են նայում:  Երեխաները շատ լավ գիտեն, որ  կամակորությամբ կարող են հասնել ամեն ինչի: Դժվար է դիմակայել երեխայի կամակորություններին հատկապես մարդաշատ վայրերում: Ահա տասը խորհուրդ, թե ինչպես երեխային հետ վարժեցնել կամակորություններից:

Երբ երեխան սկսում է կամակորություն անել, պահպանեք հանգստությունը: Իսկ եթե երեխան մարդաշատ վայրում է սկսում կամակորություն անել, նրան պարզապես հնարավորինս հանգիստ տուն տարեք: Իմաստը` չես կարողանում քեզ

ճիշտ պահել, ուրեմն նստիր տանը: Ամենակարևորը, որ երեխային  մատչելի ու պարզ բացատրեք, թե ինչու է նա սխալ:

  • Պահպանեք հանգիտ տոնը, մի գոռացեք: Այդ դեպքում երեխան էլ հանգիստ կլինի:
  • Երեխային որևէ տնային գործ հանձնարարեք, ինքներդ էլ օգնեք նրան: Նման պարագայում երեխան իրեն պատասխանատու կզգա, նաև իրեն կարևոր կզգա և հարկ չի լինի իր կարևորության զգացողությանը հասնել կամակորություններով: Այնպես արեք, որ երեխան հասկանա, թե որքան կարևոր է ինքը ձեզ համար և որ կարող է օգտակար լինել իր շրջապատին:
  • Երբեք մի ծաղրեք երեխային, այդպես փչացնում եք ձեր հարաբերությունները և երեխային հոգեբանական տրավմա եք պատճառում:
  • Եթե երեխան տանն է կամակորություն անում, նրան պարրզապես անտեսեք, անգամ մի նայեք նրա ուղղությամբ: Աշխատեք պահպանել դեմքի անտարբեր արտահայտությունը, նույնիսկ մի մռայլվեք, այլապես երեխան կհասկանա, որ ուշադրություն եք դարձնում իրեն ու կշարունակի կամակորություն անել:
  • Նախապես երեխային բացատրեք, որ եթե կամակորություն անի, ապա անպայման մերժում կստանա:
  • Երբեք երեխային մի վախեցրեք, թե «տես, հասնենք տուն, ինչ կանեմ» և այլն:
  • Դրական տրամադրվեք ու հավատացեք, որ երեխան կփոխվի: Երեխաներին պետք է իմանալ, որ իրենց ծնողները հավատում են իրենց: Նկատեք անգամ երեխայի ամենափոքրիկ հաղթանակները և դրական փփոխությունները:
  • Մի կռվեք երեխայի հետ: Հարգեք ինքներդ ձեզ և նա նույնպես կհարգի:

10.  Երեխայի հետ առևտրի մի բռնվեք, եղեք հետևողական:

Հետևեք այս խորհուրդներին և ամեն ինչ կստացվի:

Նյութն ըստ detsovetnik.ru կայքի