Ձեռքերը լվանալու, քնելուն պատրաստվելու պարզ առաջարկին անգամ երեխան կարող է պատասխանել կամ լուռ չենթարկվելով կամ բուռն դժգոհությամբ: Նման ռեակցիա որոշ երեխաների մոտ այնքան հաճախ է դրսևորվում, որ ծնողներին դա սկսում է բնականոն վարք թվալ:
Ճիշտ չէ կարծել, որ կամակորությունը և համառությունը մանկության պարտադիր ուղեկիցներն են: Երեխաներն այդպիսին չեն ծնվում, և կամակորությունը տարիքային առանձնահատկություն չէ:

Կամակորությունների ու համառության հիմնական պատճառը դաստիարակության ոչ ճիշտ մեթոդներն են:
Կամակորությունը կարող է դրսևորվել երեխայի էմոցիոնալ վիճակի գրգռվածությամբ, ցանկությունների աննպատակ փոփոխությամբ, որոնք մեծահասակների տեսանկյունից իմաստ չունեն: Սակայն մանուկների կամակորություններում ներքին տրամաբանություն կա:
Նորածինների կամակորությունները
Օրորոցում գտնվող նորածինը, որպես այդպիսին, կամակորություններ չունի: Ազդանշանը, թե ժամանակն է կերակրել, փոխել հագուստը կամ քնեցնել, դեռ կամակորություն չէ:
Սակայն եթե մեծահասակները ժամանակին չեն արձագանքում երեխայի ազդանշաններին ու երեխան լացելով է նրանց հիշեցնում իր կարիքների մասին, ապա նրա մոտ սովորույթ է ձևավորվում ճիչով կամ լացով հասնել իր կարիքների բավարարմանը: Բացասական էմոցիաների հաճախակի դրսևորումները վերածվելով սովորույթի` հիմք են դառնում կամակորությունների առաջացման համար:
1-2 տարեկան երեխաների կամակորությունները
Այս տարիքի երեխաների հիմնական կամակորությունները կապված են բնական պահանջմունքները չբավարարելու հետ (քաղց, հոգնածություն, քնատություն), ֆիզիկական անհարմարավետության հետ (շոգ է, ցուրտ է, անկողինն է անհարմար, կոշիկները նեղ են և այլն):
Կամակորությունը կարող է լինել հիվանդության նախանշան: Երեխան թուլություն է զգում, սակայն չի կարողանում ասել այդ մասին: Հաճախ նման վիճակից նա փորձում է ազատվել մեկ այս, մեկ այն ուզելով, ուշադրություն պահանջելով: Սակայն, քանի որ անգամ ցանկությունները բավարարելը նրան թեթևացում չի բերում, նա սկսում է լացել և կամակորություն անել:
Երեխաները երբեմն կամակորություն են անում նաև լավանալու շրջանում: Հիվանդությունից հետո երեխան դեռ թույլ է ու չի կարողանում շատ շարժվել, իր տարեկիցների հետ մասնակցել խաղերին: Ակտիվության պարտադրված սահմանափակումը նրա մոտ առաջացնում է անպատճառ լաց: Հնարավոր է նաև, որ հիվանդության ժամանակ երեխան սովորում է իր նկատմամբ մեծ ուշադրությանը և լավանալուց հետո այլևս չի ուզում հետ վարժվել դրանից:
Շարունակելի
Նյութն ըստ baby.ru կայքի