Սովորեցնում ենք փոքրիկին քաղաքավարության կանոնները – մաս 1

Դաստիարակություն

Փոքրիկի սխալ վարքը ոչ միշտ է կանխամտածված: Երբեմն նրանք պարզապես չեն հասկանում, որ անքաղաքավարի են միջամտել, ընդհատել ուրիշի խոսքը, փորել քիթը  կամ բարձրաձայն նկատել, որ առջեւից քայլող կինն ունի մեծ հետույք: Ծնողներն էլ, օրվա թոհուբոհում ժամանակ չունենալով, չեն հասցնում ուշադրություն դարձնել էթիկետետի վրա:

Եթե փոքրիկին սովորեցնեք շփման հետեւյալ սկզբունքները, կմեծացնեք քաղաքավարի, բարեհամբույր եւ  սիրված  երեխա.

 

  • Որեւէ բան պահանջելիս ասա «խնդրում եմ»
  • Որեւէ բան ստանալիս ասա «շնորհակալ եմ»
  • Մի ընդհատիր մեծահասակներին, եթե, իհարկե, չկա հույժ անհրաժեշտություն: Նրանք կնկատեն եւ կարձագանքեն քեզ, հենց դադարեն զրույցը:
  • Եթե ուզում ես որեւէ մեկի ուշադրությունը հրավիրել, լավագույն սկիզբը «ներեցեք»-ն է, որով կկարողանաս մասնակցել խոսակցությանը:
  • Եթե կասկածում ես` արժե տվյալ բանն անել, թե ոչ, պարզապես թույլտվություն խնդրիր: Դա քեզ կազատի նաեւ մեղքի զգացումից:
  • Աշխարհին պետք չեն  քո «չեմ սիրում»-ները: Բացասական կարծիքն արտահայտիր միայն մտերիմ ընկերների շրջանակում եւ մեծերի ականջից հեռու:
  • Մի մեկնաբանիր մարդկանց ֆիզիկական տվյալները, եթե, իհարկե, դա հաճոյախոսություն չէ, որը մշտապես խրախուսվում է:
  • Եթե քեզ հարցնում են` «ինչպես ես», պատասխանիր եւ նույնը հարցրու դիմացինիդ:
  • Ընկերոջդ տանը լավ ժամանակ անցկացնելուց հետո, հիշիր, որ պետք է ասես շնորհակալություն նրան ու ծնողներին լավ ժամանակ անցկացնելու համար:
  • Թակիր փակ դռները եւ սպասիր արձագանքի, հետո միայն մտիր:
  • Զանգահարելիս նախ` ներկայացիր, հետո միայն խնդրիր, որ խոսափողը փոխանցեն:

 

Շարունակելի