- Նկարելը ոչ միայն զվարճալի է, այլեւ զարգացնում է փոքրիկի ձեռքի մկանները, որոնք նա հետագայում օգտագործելու է գրելու համար: Փոքրիկները ճանաչում են գույները նաեւ նկարելով` միաժամանակ զարգացնելով մոտորիկան, աչք-ձեռք կոորդինացիան: Թույլ տվեք նրան նկարել:
- Տվեք ձեր փոքրիկին գործվածքե գնդակ, որը նա կմտցնի շշի մեջ ու կհանի (գնդիկը պետք է թել ունենա, որից նա կբռնի)

- Վերցրեք դատարկ ստվարաթղթե արկղ, անցքեր բացեք, որպեսզի փոքրիկը տարբեր իրեր ընտրի ու տեղավորի անցքերում` մատիտ, գրիչ, փոքր խողովակ եւ այլն: Սա կենտրոնացման հիանալի տարբերակ է:
- Տվեք փոքրիկին սառցախցիկի սառույցի ամանը, եւ թող նա տարբեր իրեր շարի` օրինակ` ըստ ծիածանի գույների: Այդպես նա թե գույները կյուրացնի, թե կկարողանա ֆիքսել դրանց հերթականությունը:
- Երեխաները սիրում են փակցնելու պրոցեսը: Այն առավել զվարճալի դարձնելու համար տրամադրեք սառնարանն ու գունավոր մագնիսներ:
- Փոքրիկների համար պատրաստեք թափանցիկ պարկեր`գունավոր «բովանդակությամբ»: Վերցրեք հերմետիկ փակվող սննդային տոպրակները, լցրեք տարբեր, ոչ սուր իրեր, օրինակ` կոճակներ եւ փակեք: Թող փոքրիկը մատներով խաղա այդ կոճակներով:
- Փոքրիկները սիրում են մատներով պոկել, օրինակ, պատերի ծեփերը, քաշել սեղանի սփռոցի թելերը: Սեղանի վրա գցեք այնպիսի մի սփռոց, որը պետքական չէ, եւ թող փոքրիկը հաճույք ստանա մակերերեսը շոշափելուց եւ անհարթությունները պոկելուց: