Ըստ հոգեբանների` պատիժը երեխայի` իր արարքների համար պատասխանատու լինելու վրա որևէ կերպ չի ազդում: Երբ երեխային պատժում եք, նա դառնում է կամ չափազանց զիջող կամ չափազանց համառ, երբեմն էլ պարզապես քինախնդիր:

Երբ մոտենում է փոքրիկի առաջին տարեդարձը, հաճախ մայրիկներն իրենց կարծիքով մտահոգիչ փոփոխություններ են նկատում երեխայի վարքում: Հոգեբանները նշում են, որ անհանգստանալ պետք չէ. մեկ տարեկանի ճգնաժամը դրսևորվում է գրեթե բոլոր երեխաների մոտ:

Ծնողները հաճախ են կանգնում այս խնդրի առջև. ինչպե՞ս համոզել երեխային մանկապարտեզ հաճախել: Երեխաների մեծ մասը հրաժարվում է մանկապարտեզ հաճախելուց, նրանք լացում են ու փորձում համոզել ծնողներին հետ կանգնել այդ մտքից:  Սակայն ծնողը պետք է գիտակցի, որ երեխայի մանկապարտեզ գնալը շատ կարևոր է, նույնիսկ` պարտադիր:

Հոգեբան Զառա Նոնինյանը նշում է, որ ծնողը պետք է նախապատրաստի երեխային մանկապարտեզ գնալուն: Ծնողը պետք է գիտակցի, որ երեխան նոր միջավայր, նոր աշխարհ է մտնում`  իր կանոններով, նոր առօրյայով: Պետք է զրուցել երեխայի հետ մանակապարտեզի առօրյայի, կանոնների մասին. երեխան պետք է նախապես իմանա, թե ուր է գնում, պետք է գիտակցի, որ դաստիարակների ուշադրությունը հավասարապես է բաշխված լինելու բոլոր երեխաների վրա:  Նա պետք է հասկանա, որ անհրաժեշտ է ենթարկվել որոշակի կանոնների:

Խորհուրդներ

 

  • Կարելի է տանը խաղալ երեխայի հետ դաստիարակ-երեխա խաղ, ընդ որում լավ կլինի, որ դերերը փոխվեն (մեկ ծնողը լինի դաստիարակի դերում, մեկ` երեխան):

Ծնողը պետք է բացատրի երեխային, որ մանկապարտեզում ուրիշ շատ երեխաներ էլ կան,

Փոքրիկի և ծնողի միջև կապը ավելի ամրացնելու  ու  նաև այն պահպանելու համար կարևոր է, որ ծնողները որոշակի կանոնների հետևեն երեխայի կյանքի առաջին իսկ օրերից: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն զավակ-ծնող /և ոչ միայն/ հարաբերություննները ամուր հիմքի վրա դնել:
  • Սկսած երեխայի կյանքի առաջին ամիսներից նրա հետ կիսեք Ձեր ուրախությունը և դրական էմոցիաները:
  • Արագ արձագանքեր երեխայի բացասական էմոցիաներին և վերացրեք դրանց պատճառները:

Այլ հոդվածներ …

Գովազդ