«Երեխաներին չպետք է զրկել իր տարեկիցների հետ շփման հնարավորությունից, դա շատ կարևոր է երեխայի անձի կայացման ու զարգացման գործում»,- ասում է հոգեբան Դավիթ Սարգսյանը:

Նրա խոսքով` այսօր շատ ծնողներ սահմանափակում են իրենց երեխայի` մյուս տարեկիցների հետ շփումը` վախենալով, որ երեխան փողոցում, մանկապարտեզում շփման հետևանքով կարող է վատ վարվելաձև ընդօրինակել:

Ըստ հոգեբանի` մտավախությունը կարող է և տեղին լինել: Սակայն մյուս կողմից վտանգ կա, որ շփման պակասից երեխան հետագայում մի շարք բարդույթներ կունենա: Օրինակ, երեխան  կարող է հետագայում մեկուսանալ և ընկերներ չունենալ, կարող է լինել ագրեսիվ, պասիվ, ինչ-որ տեղ կյանքից անտեղյակ:

 

Երեխայի դաստիարակությունը դժվարին և շարունակական գործընթաց է: Յուրաքանչյուր ընտանիք իր պատկերացումներն ունի երեխայի դաստիարակության մասին, տարբեր են նաև դաստիարակության արդյունքների ակնկալիքները:

Սակայն ինչպիսին էլ լինեն Ձեր` երեխայի դաստիարակության մեթոդները և նպատակները, ստորև ներկայացված ինը խորհուրդները կարող են օգտակար լինել:

Մի ակնկալեք, որ Ձեր երեխան կլինի այնպիսին, ինչպիսին Դուք եք, կամ ինչպես Դուք եք ուզում: Դաստիարակությունը երեխային պետք է օգնի գտնել իրեն, ոչ թե կրկնօրինակել Ձեզ:

«Շնորհակալություն», «Խնդրում եմ», «Ներողություն». սրանք շփման մեջ շատ կարևոր բառեր են: Այս բառերը կօգնեն լուծել վիճելի հարցերը և հասնել փոխզիջման, նաև հաստատել լավ հարաբերություններ: Եվ որքան շուտ սկսեք երեխայի մոտ քաղաքավարության սկզբունքներն ամրապնդել, այնքան ավելի լավ:

Երբվանի՞ց և ինչպե՞ս երեխային սովորեցնել միզամանից օգտվել. սա հարց է, որ հուզում է յուրաքանչյուր մայրիկի երեխայի ծննդյան առաջին իսկ օրերից: Եթե մի քանի տասնամյակ առաջ մայրիկները էնտուզիազմով ձգտում էին երեխային միզամանից օգտվել սովորեցնել, որպեսզի ամենօրյա լվացքի քանակը կրճատվի, ապա մեր օրերում մայրիկներն այս հոգսից ազատված են. կան մեկանգամյա օգտագործման տակդիրներ:  Սրանք պատճառ են դարձել, որ  հաճախ մինչև դպրոցական տարիքը երեխաները դեռ տակդիր են կրում ու միզամանից կամ զուգարանից չեն օգտվում:

 

Գովազդ