Փոքրիկի սխալ վարքը ոչ միշտ է կանխամտածված: Երբեմն նրանք պարզապես չեն հասկանում, որ անքաղաքավարի են միջամտել, ընդհատել ուրիշի խոսքը, փորել քիթը  կամ բարձրաձայն նկատել, որ առջեւից քայլող կինն ունի մեծ հետույք: Ծնողներն էլ, օրվա թոհուբոհում ժամանակ չունենալով, չեն հասցնում ուշադրություն դարձնել էթիկետետի վրա:

  • Ցանկացած նոր սնունդ պետք է փոքրիկին առաջարկել փոքր չափաբաժնով՝ 1 կամ 1/2 թեյի գդալի չափով եւ 5-7 օրվա ընթացքում մեծացնել չափաբաժինը: Անպայման հետեւեք փոքրիկի օրգանիզմի արձագանքին: Եթե որեւէ սննդատեսակից առաջանա ալերգիա կամ դժվարամարսություն, միառժամանակ հանեք կերակրացանկից:

Կամակորությունն առաջանում է.

  1. Երբ երեխաների առջև արգելքներ են դնում:
  2. Ծնողները միշտ զբաղված են իրենց գործերով:
  3. Երեխային պարզ չէ այն գործունեության արգելքի պատճառը, որը նա կատարում է:
  4. Ի տարբերություն մանկական կոլեկտիվի` տանը մրցակիցներ չկան:
  5. Ծնողները վերաբերում են երեխային ինչպես վերադասը ստորադասին:
  6. Ծնողները բավականաչափ գիտելիքներ չունեն երեխայի դաստիարակության վերաբերյալ:

Մանկապարտեզը նոր շրջան է երեխայի կյանքում: Փոքրիկի համար դա ամենից առաջ խմբային շփման առաջին փորձն է: Նոր պայմանները, անծանոթ մարդկանց ոչ բոլոր երեխաներն են ընդունում առանց պրոբլեմների: Նրանցից շատերը մանկապարտեզին հակազդում են լացով: Ոմանք հեշտությամբ են խումբ մտնում, բայց երեկոյան տանը լացում են:

Իհարկե, երեխաները միանգամից երես առած չեն ծնվում: Դաստիարակությունն է, որ փչացնում է նրանց վարքը: Երբ երեխաները ծնվում են, մենք տարվում են նրանց քաղցրությամբ, մեզնից կախվածությամբ ու անմեղությամբ: Ցանկանում ենք լինել ամենալավ ծնողը նրանց համար: Բայց երբեմն այս հիանալի մտադրությունը կարող է հանգեցնել իսկական ընտանեկան դժոխքի, որոշ դեպքում փչացնել երեխային ու վերածել իսկական քմահաճի: Անգամ եթե նա զվարճացնող չարուկ է, միեւնույն է, դա չի կարող խրախուսելի լինել:

Այլ հոդվածներ …

Գովազդ