Պլանշետը, հեռախոսն ու կոնֆետը երեխային հանգստացնելու վատ միջոց են

Ծնողավարությունը ոչ միայն դրական հույզերի, այլև բացասական էմոցիաների երաշխիք է. հոգեբան

Լացով, կամակորությամբ փոքրիկները հաճախ են ծնողներին հունից հանում։ Նրանք էլ շտապում են ու այդ քայլեը կապրիզ որակում։ Արդյոք երեխայի այդ «վատ» պահվածքը կապրիզ է։

Հոգեբան Արփինե Սարգսյանը առանձնացնում է կամակորության 3 տեսակ

  1. Առանց պատճառ
  2. Օբեկտիվ պատճառային
  3. Մանիպուլյացիա(կապրիզ)

Ծնողի հոգեկան վիճակը պետք է երեխայի վրա բացասական ձևով չազդի։ Երբ երեխան կամակորություն է անում, հոգեբանը առաջարկում է մոտեցման 3 տարբերակ.

  1. Դրական
  2. Խիստ
  3. Դադար

1-ին դեպքում ընդունում եք երեխայի վիճակը։ Օրինակ՝ գիտեմ, որ հոգնել ես, հասկանում եմ՝ բարկացած ես։ Գրկե՛ք, սիրե՛ք ու շոյե՛ք նրան։ Փորձե՛ք շեղել ուշադրությունը։ Առաջարկե՛ք այն, ինչ երեխան սիրում է. միասին բլիթներ պատրաստեք, միասին հատակը մաքրեք, խնդրեք օգնի ձեզ, միասին նկարեք և այլն։

Եթե պատճառը օբեկտիվ է, լուծեք այն։ Դրական մոտեցումից հետո միայն անցնում ենք խիստին։

«Փոխեք ձայնի ինտոնացիան, խստացրեք դեմքի միմիկաները և բացատրեք հետևանքները։ Օրինակ՝ եթե շարունակես մնալ դրսում, չենք հասցնի քո սիրած հեքիաթը դիտել։ Եթե երկու մոտեցումներից հետո երեխան էլի չի հանգստանում, դադար ենք տալիս, որպեսզի հանգստանա»,-մասնագիտական էջում գրել է հոգեբանը։

Դադար տալուց 5 րոպե անց եթե երեխան չի հանգստանում, փորձեք 3 մեթոդները նորից նույնությամբ կրկնել։

Պլանշետը,հեռախոսը կամ կոնֆետ առաջարկելը ուշադրություն շեղելու շատ վատ միջոցներ են՝ ընդգծում է Սարգսյանը։