Նախորդ հրապարակման մեջ անդրադարձանք նրան, որ որքան էլ կողմնակից լինեք խստության երեխայի դաստիարակության գործում, կան բաներ, որոնք ոչ մի պարագայում չի կարելի պարտադրել, որ փոքրիկն անի: Ստորև շարունակում ենք ներկայացնել «չի կարելի»-ների շարքը ծնողների համար:
Իսկ նյութի 1-ին մասը կարդալու համար հետևեք հղմանը` Բաներ, որոնք չի կարելի երեխային պարտադրել անել:
5. Ընկերություն անել նրանց հետ, ում չի հավանում: Անգամ եթե մյուս երեխայի մայրիկի հետ լավագույն ընկերուհիներ եք, դա չի նշանակում, թե ձեր երեխաներն էլ պետք է ընկերներ լինեն:
Նախորդ հրապարակման մեջ անդրադարձանք նրան, որ որքան էլ կողմնակից լինեք խստության երեխայի դաստիարակության գործում, կան բաներ, որոնք ոչ մի պարագայում չի կարելի պարտադրել, որ փոքրիկն անի: Ստորև շարունակում ենք ներկայացնել «չի կարելի»-ների շարքը ծնողների համար:
Իսկ նյութի 1-ին մասը կարդալու համար հետևեք հղմանը` Բաներ, որոնք չի կարելի երեխային պարտադրել անել:
5. Ընկերություն անել նրանց հետ, ում չի հավանում: Անգամ եթե մյուս երեխայի մայրիկի հետ լավագույն ընկերուհիներ եք, դա չի նշանակում, թե ձեր երեխաներն էլ պետք է ընկերներ լինեն: Եթե մանկիկը չի ուզում այդ երեխայի հետ ընկերություն անել, մի ստիպեք: Ձեր ընկերուհու հետ գնումների, սրճարան, կինոթատրոն գնացեք, իսկ երեխային թույլ տվեք ընկերություն անել իր նախընտրած երեխաների հետ:6. Կտրուկ փոխել սովորույթները: Կապ չունի, խոսքը շշից, ծծակից հրաժարվելու, առանձին մահճակալում կամ ինքնուրույն քնելու, թե այլ բանի մասին է: Ցանկացած փոփոխության համար երեխան պետք է հասունանա և աստիճանաբար պատրաստվի: Ուստի նոր իրավիճակներին անցումը պետք է կատարվի սահուն և աստիճանաբար:
7. Երեխային ստիպել, որ խիստ դիետա պահի: Չի կարելի երեխային ստիպել, որ պաս պահի կամ պատժել սննդով: Այո, երեխան կարող է քաշի ավելցուկ ունենալ, բայց պետք չէ դրա համար երեխային մշտապես արգելել կոնֆետ կամ չիպս ուտել: Ինչպես հայտնի է, արգելված պտուղն ավելի քաղցր է: Եթե ուզում եք սահմանափակել կամ արգելել երեխայի համար ոչ օգտակար մթերքների կիրառումը, ապա դրանցից տանը մի պահեք, ավելորդ անգամ նրան մի գայթակղեք: Երեխային պացատրեք, թե ինչ սկզբունքով պետք է սնվի, սակայն կտրուկ արգելեք այդ մթերքների վրա մի դրեք, իհարկե, եթե խոսքը ալերգիայի ծանր տեսակի մասին չէ:
7. Ստիպել, որ երեխան քնի իր համար ոչ հարմարավետ վայրում: Որոշ երեխաներ չեն կարողանում քնել անծանոթ միջավայրում, ոչ իրենց անկողնում: Նման դեպքերում մի ստիպեք, որ երեխան մնա սիրելի տատիկի կամ այլ հարազատի տանը: Իսկ եթե ուզում եք ազատ երեկո ունենալ, խնդրեք տատիկին, որ մնա Ձեր տանը:
9. Անել այն, ինչ իր մոտ վատ է ստացվում: Իհարկե, մեկ ձախողումով երեխան չպետք է հանձնվի, խոսքը թուլակամությանը տուրք տալու մասին չէ: Սակայն երբ բազմաթիվ փորձերից հետո երեխայի մոտ ինչ-որ բան չի ստացվում, մի ստիպեք շարունակել (օրինակ, եթե երեխայի մոտ այդպես էլ չի ստացվում ֆուտբոլ խաղալ և նա ատում է այն, մտածեք այլ սպորտաձևի մասին, անգամ եթե երազում եք ֆուտբոլիստ երեխա ունենալու մասին): Անվերջանալի ձախողումները երեխայի մոտ առաջացնում են անհաջողակի կոմպլեքս: Եվ հակառակը, անգամ փոքր հաջողությունը ոգևորում է երեխային և դրդում ավելի ջանասիրաբար աշխատել: Թույլ տվեք, որ երեխան ինքն ընտրություն կատարի:
Բոլոր դեպքերում հիշեք, որ Ձեր երեխան միայն ՁԵՐ-ը չի, այլ նաև անհատականություն է: Որքան շուտ երեխան սովորի ինքնուրույն որոշումներ կայացնել, այնքան ավելի շուտ կսովորի պատասխանատու լինել իր արարքների համար:
Հաջողություն Ձեզ Ձեր երեխայի դաստիարակության գործում:
Նյութն ըստ myjane.ru կայքի