Երբ և ինչպես երեխային սովորեցնել միզամանից օգտվել

Դաստիարակություն

Երբվանի՞ց և ինչպե՞ս երեխային սովորեցնել միզամանից օգտվել. սա հարց է, որ հուզում է յուրաքանչյուր մայրիկի երեխայի ծննդյան առաջին իսկ օրերից: Եթե մի քանի տասնամյակ առաջ մայրիկները էնտուզիազմով ձգտում էին երեխային միզամանից օգտվել սովորեցնել, որպեսզի ամենօրյա լվացքի քանակը կրճատվի, ապա մեր օրերում մայրիկներն այս հոգսից ազատված են. կան մեկանգամյա օգտագործման տակդիրներ:  Սրանք պատճառ են դարձել, որ  հաճախ մինչև դպրոցական տարիքը երեխաները դեռ տակդիր են կրում ու միզամանից կամ զուգարանից չեն օգտվում:

Մասնագետները նշում են, որ երեխային միզամանի վրա կարելի է նստեցնել վեց ամսեկանից սկսած, երբ երեխան արդեն կարողանում է ինքնուրույն և ամուր նստել: Միզամանին նստել երեխային պետք է սովորեցնել աստիճանաբար` թե ֆիզիկապես թե հոգեպես նրան չվնասելու համար:

Մասնագետները նշում են, որ 6 ամսեկանից մինչև մեկ տարեկան հասակն այն շրջանն է, երբ երեխան ուսումնասիրում է իր մարմնի հնարավորությունները: Այս տարիքում երեխան սովորում է կառավարել իր օրգանիզմը, այդ թվում  և միզելու գործընթացը: Ուստի սա լավագույն տարիքն է երեխային միզամանից օգտվել սովորեցնելու համար:

Միզամանին երեխային վարժեցնելու համար պետք է գործողությունների մի ողջ պլան.

  • Միզամանը միշտ տեսադաշտում պահեք և քնից առաջ և հետո, կերակրելուց հետո  երեխային առաջարկեք օգտվել դրանից
  • Եթե երեխան չի ուզում նստել միզամանին կամ հրաժարվում է դրանից օգտվել, մի ստիպեք, դա բացասական վերաբերմունք կառաջացնի
  • Մի բարկացեք երեխայի վրա, եթե միզամանից օգտվել չի ստացվում
  • Իսկ եթե ստացվում է, գովեք երեխային

Ինչպիսի միզաման ընտրել երեխայի համար

Միզամանի ընտրությունը պակաս կարևոր չէ, քան հարցը, թե ինչպես երեխային  միզամանին  ընտելացնել:

  1. Պետք չէ գնել երաժշտական կամ ձայնային էֆեկտներով միզաման, սրանք կարող են ռեֆլեքս ձևավորել և հետագայում երեխան, անկախ գտնվելու վայրից, այդ ձայները լսելիս կմիզի:
  2. Խուսափեք նաև շատ վառ գունավորում ունեցող միզամաններից, երեխան դա նախ և առաջ որպես խաղալիք կընկալի:
  3. Միզամանը աթոռի, բազկաթոռի նման չպետք է լինի, այլապես հետագայում երեխան կարող է միզել նաև աթոռի վրա նստելիս:
  4. Կարևոր է նաև միզամանի չափսը: Երեխային հարմար չէ օգտվել իր համար փոքր կամ մեծ միզամանից:

Նյութն ըստ  baby.ru  և 1kid.ru կայքերի

Գովազդ