10 խորհուրդ հայրիկներին. ինչպե՞ս լավ հարաբերություններ հաստատել փոքրիկի հետ

Դաստիարակություն

 

Հայրիկի դերը փոքրիկի կյանքում անհնար է չգնահատել, բայց ոչ բոլոր հայրիկներն են դրան անհրաժեշտ ուշադրություն դարձնում: Երբեմն մայրիկը պետք է նպաստի հայրիկի և փոքրիկի փոխհարաբերություններին: Ահա 10 խորհուրդներ, որոնք կնպաստեն հաստատել լավ հարաբերություններ փոքրիկի հետ.

 

Հայրիկի դերը փոքրիկի կյանքում անհնար է չգնահատել, բայց ոչ բոլոր հայրիկներն են դրան անհրաժեշտ ուշադրություն դարձնում: Երբեմն մայրիկը պետք է նպաստի հայրիկի և փոքրիկի փոխհարաբերություններին: Ահա 10 խորհուրդներ, որոնք կնպաստեն հաստատել լավ հարաբերություններ փոքրիկի հետ.

  1. Թույլ տվեք, որ հայրիկը հենց առաջին օրվանից ներգրավվի փոքրիկի խնամքի գործընթացի մեջ: Սկսեք ամենահասարակ խնամքից `լոգանք, զբոսանք, շշով կերակրել: Յուրաքանչյուր գործողությունը պետք է ուղեկցվի բառերով և ժպիտով:
  2. Հայրիկները մայրիկներից տարբերվում են նաև նրանով, որ խաղում եմ շատ տարբերվող խաղեր: Եվ փոքրիկները պարզապես խենթանում են դրա համար: Մի ցուցաբերեք բացասական ռեակցիա այդ խաղերի նկատմամբ միայն նրա համար, որ դա  նման չէ Ձեր խաղերին:
  3. Չգիտես ինչու հայրիկներն  ավելի շատ շփվում են իրենց փոքրիկների հետ հասարակական վայրերում` կենդանաբանական այգի, կրկես: Այս իսկ պատճառով ավելի շատ կազմակերպեք նմանատիպ օրեր:
  4. Այն հայրիկները, որոնք ավելի շատ ժամանակ են անց կացնում իրենց փոքրիկների հետ,  հետագայում դառնում են կարևոր անձ և վարքագծի օրինակ, որը փոքրիկը ունենում է ապագայում: Որքան ակտիվ են հայրիկ-փոքրիկ հարաբերությունները, այնքան դրական է դա ազդում փոքրիկի հոգեբանական կարգավիճակի վրա:
  5. Որոշ ծնողներ կարծում են, որ չի կարելի փոքրիկին ոչնչում սահմանափակել, որպեսզի չխանգարեն նրա ստեղծագործական ունակությունների բացահայտմանը: Որոշները փոքրիկից սպասում եմ բացարձակ հասուն պահելաձև` պատասխանատու բոլոր խոսքերի և արարքների համար: Բնականաբար, հիասքանչ է, եթե կարողանաք գտնել ոսկե միջինը. փոքրիկը պետք է իմանա սահմանների գոյության մասին, և արգելքները  չպետք է սահմանափակեն նրա ազատությունը:
  6. Առաջ քաշեք խելամիտ պահանջներ և պնդեք դրանց կատարման վրա: Փոքրիկը հստակ պետք է գիտակցի, թե ինչ են իրենից սպասում: Ավելի հեշտ է պահպանել ցանկալի պահելաձև  կամ պայքարել  անցանկալիների դեմ:
  7. Սովորաբար հայրիկները ավելի խիստ են պատժում փոքրիկներին, այդ իսկ պատճառով հարկավոր է հետևել ,թե ինչքան կատեգորիկ է արտահայտվում հայրիկը: Ոչ մի «դու վատ տղա ես» արտահայտություն չպետք է թուլատրել: Գնահատական պետք է միայն տալ  կոնկրետ գործողություններով: Արդյունավետ է դրանից հետո ցույց տալ գործողության դրական կողմը:
  8. Փոքրիկին անհրաժեշտ է քաջալերել: Պետք չէ նրա ձեռքբերումներն ու արժանիքները աննկատ թողնել: Այստեղ կարևոր է չափերը չանցնել` քաջալերման չափը պետք է հավասար լինի հաջողության չափին:
  9. Թույլ մի տվեք չափից դուրս չհիմնավորված ուժի և սպառնալիքի դրսևորումը : Դա կարող է ուժեղ ազդեցույթուն ունենալ փոքրիկի հոգեվիճակի վրա, որը արդյունքում տանում է դաժանության , համառության և անգամ չարության շրջապատող մարդկանց հանդեպ:

10.  Եվ ամենակարևոր խորհուրդը, որը կարող ենք տալ հայրիկներին` սիրեք Ձեր փոքրիկին: Նա հաստատ դա կհիշի իր ամբողջ կյանքում :

Գովազդ