Հոգեբան. «Մի զրկեք երեխային իր տարեկիցների հետ շփման հնարավորությունից»

Դաստիարակություն

«Երեխաներին չպետք է զրկել իր տարեկիցների հետ շփման հնարավորությունից, դա շատ կարևոր է երեխայի անձի կայացման ու զարգացման գործում»,- ասում է հոգեբան Դավիթ Սարգսյանը:

Նրա խոսքով` այսօր շատ ծնողներ սահմանափակում են իրենց երեխայի` մյուս տարեկիցների հետ շփումը` վախենալով, որ երեխան փողոցում, մանկապարտեզում շփման հետևանքով կարող է վատ վարվելաձև ընդօրինակել:

Ըստ հոգեբանի` մտավախությունը կարող է և տեղին լինել: Սակայն մյուս կողմից վտանգ կա, որ շփման պակասից երեխան հետագայում մի շարք բարդույթներ կունենա: Օրինակ, երեխան  կարող է հետագայում մեկուսանալ և ընկերներ չունենալ, կարող է լինել ագրեսիվ, պասիվ, ինչ-որ տեղ կյանքից անտեղյակ:

Նման հեռանկարից խուսափելու համար հոգեբանը մի քանի  խորհուրդ է տալիս.

  • Օրվա մեջ գոնե մի քանի ժամ Ձեր փոքրիկը պետք է իր ընկերնրի հետ անցկացնի, խաղա, շփվի:

  • Եթե երեխան մանկապարտեզ չի հաճախում, ապա ամեն օր նրան պետք է տանել  այգի կամ փողոց` խաղալու և իր հասակակիցների հետ շփվելու համար:

Այս կերպ երեխան  ձեռք է բերում շփման փորձ, նորություններ է ստանում, որոնք նպաստում են նրա ճանաչողությանն ու ինքնահաստատմանը:

«Եթե տեսնում եք, որ նա իր տարեկիցներից, օրինակ, վատ բառեր է սովորել և հաճախ է դրանք տանն արտաբերում, հանգիստ պետք է նրան բացատրել, որ դա գեղեցիկ չէ, նման բառեր պետք չէ օգտագործել  ո´չ տանը, ո´չ դրսում»,- ասում է հոգեբանը` հավելելով, որ նույն կերպ պետք է վարվել նաև վատ վարքի ընդօրինակման դեպքում:

Գովազդ