Ինչպե՞ս պատժել փոքրիկին առանց նվաստացնելու –մաս 2

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

 

Արհամարհել

 

Փոքրիկները հիանալի գիտեն, թե ինչպես իրենցով անեն ծնողներին: Երբեմն փոքրիկը կարող է մտածված իրեն անտանելի պահել, միայն թե հասկանա, ծնողների թույլ տեղը և թե որտեղ է հատվում նրանց  համբերության սահմանը: Թե ինչ անել այս պատագայում, գիտի յուրաքանչյուր ծնող: Ամենաարդյունավետ միջոցը փոքրիկի վարքագիծն արհամարհելն է:

Ոչ նրա արցունքները, ոչ խնդրանքները և ոչ սկանդալերը չպետք է ազդեն Ձեր  որոշման վրա: Օրինակ, եթե փոքրիկը խանութում ցանկանում է նոր խաղալիք և Դուք կարծում եք, որ նա դրա կարիքը չունի, ապա բավական է կտրուկ մերժել ու բացատրել պատճառը: Եթե, այնուամենայնիվ, նա շարունակում է նվնվալ, ապ դա չպետք է փոխի Ձեր որոշումը:  Ուշադրություն մի դարձրեք նրա կամակորություններին.   ժամանակի ընթացքում նա կհասկանա, որ դա անօգուտ է և կդադարի:

 

Այն, ինչ երբեք պետք չէ անել

Ճիշտ պատժման մեթոդների մասին փորձառու հոգեբաններն ու մանկավարժները վիճում են վաղ ժամանակներից: Սակայն կան որոշ նրբություններ, որոնք երբեք թույլատրելի չեն.

- Սպառնալիք և ահաբեկում

Դա անել թուլատրելի չէ, որովհետև փոքրիկի հոգեկանը կարող է խախտվել, որը տանում է նևրոզի և անգամ ֆիզիկական անառողջ միճակի: Չնայած, եթե փոքրիկը գիտակցի, որ  նրան ահաբեկում եք և դրանով հանդերձ այն չեք իրականացնում, ապա կդադարեցնի դա ընդունել և վախենալ:

-Ֆիզիկական պատիժ  (ծեծ)

Դեռևս 50 տարի առաջ ֆիզիկական պատիժը համարվում էր ընդունելի երևույթ:

Սակայն մեր օրերում ծեծը որպես դաստիարակության մեթոդ անընդունելի ու  մերժելի է:

Նախքան փոքրիկին հարվածելը  մտածեք, թե արդյուք դուք ունեք դրա իրավունքը: Արդյուք Ձեր փոքրիկը մի այնպիսի ահավոր բան է արել, որի համար անհրաժեշտ է ձեռք բարձրացնել այդ անպաշտպան էակի վրա: Բացի այդ, փոքրիկները երկար ժամանակ չեն մոռանում դաժան վերաբերմունքը, և դա չի կարող  հետագայում չազդել նրա վրա:

-Թողնել քմահաճույքներն առանց ուշադրության

Եթե դուք ընդհանրապես չկառավարեք  մանկիկի քմահաճույքները , դա ոչ մի օգուտ չի բերի նրա դաստիարակության հարցում, այնպես ինչպես, տարատեսակ արգելքները: Այնպես որ, եթե փոքրիկը ինչ-որ բան է արել, որ Ձեր ընտանիքում թուլատրելի չէ, ապա նա  պետք է գիտակցի , որ դա այլևս անել չի կարելի, այլապես կպատժվի: Դա կտա երեխային կողմորոշում, թե ինչն է վատը և ինչն է լավը:

Ծնորղներին միշտ տանջում են կասկածները , թե ինչպես է ճիշտ պատժել իրենց սիրելի փոքրիկներին: Հաճախ ծնողները պտժում են փոքրիկին և հետո բարձրաձայն տանջվում են դրա մասին: Հետևեք, որպիսի նրա վատ վարքագիծը և պատիժը լինեն միևնույն սահմաններում: Օրինակ, սխալ կլինի մատով թափահարել, եթե նա նեղացնում է իր հասակակիցներին և կամ թողնել նրան մութ սենյակում մի քանի ժամ, քանի որ մոռացել է ծածկել անկողինը: Միայն Ձեր ծնողական սիրտը, ինտուիցիան և համբերատարությունը կօգնեն Ձեզ ընտրել պատժի այն տարբերակը, որը համապատասխան կլինի Ձեր փոքրիկին: