Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն խճճված ծնողներին- մաս 1

Դաստիարակություն

Կան արդյոք ծնողներ, որոնք իրենց փոքրիկների  նկատմամբ  անսահման սիրո հետ մեկտեղ երբեւեէ  բարկության ու ջղայնության պոռթկում չեն ունեցել: Մեր սիրելի մանկիկները ստուգում  են մեր նյարդերը, քանի որ միաժամանակ ստուգում են այն ամենը, ինչ շրջապատում է նրանց: Ամեն օր կամաց-կամաց նրանք հմտանում են նոր կարողությունների մեջ, կատարում են նոր սխրանքներ եւ միաժամանակ թե բարկանում եւ թե տպավորվում են այդ հմտությունները գործադրելիս:  Երբեմն շատ բարդ է մանկիկին կառավարելը, բայց դա հնարավոր է: Եվ  կանոնների   սահմանումը, երբ փոքրիկը սովորում է` ինչն է ընդունելի, ինչը` ոչ, կօգնի

Կան արդյոք ծնողներ, որոնք իրենց փոքրիկների  նկատմամբ  անսահման սիրո հետ մեկտեղ երբեւեէ  բարկության ու ջղայնության պոռթկում չեն ունեցել: Մեր սիրելի մանկիկները ստուգում  են մեր նյարդերը, քանի որ միաժամանակ ստուգում են այն ամենը, ինչ շրջապատում է նրանց: Ամեն օր կամաց-կամաց նրանք հմտանում են նոր կարողությունների մեջ, կատարում են նոր սխրանքներ եւ միաժամանակ թե բարկանում եւ թե տպավորվում են այդ հմտությունները գործադրելիս:  Երբեմն շատ բարդ է մանկիկին կառավարելը, բայց դա հնարավոր է: Եվ  կանոնների   սահմանումը, երբ փոքրիկը սովորում է` ինչն է ընդունելի, ինչը` ոչ, կօգնի կանխել  այդ դժվարին ճանապարհին հանդիպող ավելի մեծ խնդիրները:

Ահա մի քանի տարբերակ, թե ինչպես կարող եք ձեր փոքրիկին դնել ճիշտ ուղղու վրա.

Եղեք հետևողական

Երբ բանը հասնում է կարգապահությանը, կարեւոր է հետեւողականությունը: Այն ծնողները, որոնք  չեն հետեւում իրենց իսկ սահմանած կանոնների կատարմանը, չեն կարող ունենալ կարգապահ երեխաներ: Օրինակ`  երբ դու ասում ես քո փոքրիկին, որ խաղի դադարը վատ պահվածքի հետեւանք է, հետեւողական եղեք, որ դադարը չխախտվի: Արգելեք կամ զգուշացրեք միայն այն, ինչը հնարավոր է արգելել: Դատարկ սպառնալիքը կվնասի ձեր հեղինակությանը փոքրիկի մոտ:  Եվ մի մոռացեք, որ փոքրիկները սովորում են մեծերից` հատկապես իրենց ծնողներից: Հետեւաբար համոզված եղեք, որ ձեր  սեփական պահվածքը օրինակելի է: Երբ ասում եք ձեր փոքրիկին` հավաքի խաղալիքները, պետք է` համոզված լինեք, որ  ձեր իրերը թափթփված չեն ամենուր, այլապես  ձեր խոսքը չի ունենա ցանկալի ազդեցությունը:

 

Շարունակելի

Աղբյուրը` http://kidshealth.org

Գովազդ