Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն խճճված ծնողներին- մաս 2

Դաստիարակություն

Չեզոքացրեք գայթակղությունը

Դուք հասկացել եք, որ ձեր փոքրիկն ուզում է բացահայտել եւ ուսումնասիրել աշխարհը:  Մանկիկներն ի ծնե հետաքրքրասերներ են, հետեւաբար ավելի խելամիտ կլինի  չեզոքացնել  գայթակղությունը,  երբ հնարավոր է:  Խոսքը հեռուստացույցի, հեռախոսների եւ վիդեո սարքավորումների մասին է, որոնք արժե հեռու պահել երեխայից:  Ինչպես նաեւ փոքրիկի ձեռքի տակից վերցրեք զարդերը, կոճակներն ու մանր  իրերը, որոնք երեխաները կարող են  դնել բերանն ու կուլ տալ: Երեխաներից հեռու պահեք նաեւ  մաքրության միջոցներն ու դեղերը:

Փորձեք շեղել

Եթե ձեր շարժուն փոքրիկը  հայացքն ուղղում է անթույլատրելի եւ վտանգավոր խաղերին, հանգիստ ասեք` ոչ,  կամ երեխային հեռացրեք այդ վայրից: Կա մեկ այլ տարբերակ` շեղեք մեկ այլ զբաղմունք առաջարկելով:  Կարեւորն այն է, որ չապտակեք, չհրեք կամ չհարվածեք: Այս տարիքում երեխաները  չեն կարողանում գտնել իրենց վարքի ու ֆիզիկական պատժի միջեւ կապը: Միակ բանը, որ ձեր փոքրիկը կքաղի  այդ ապտակից, այն է, որ բարկության պահին կարելի է ծեծել մեկին: Ամերիկայի մանկաբույժների ակադեմիան հորդորում է երեխաներին ծեծելու փոխարեն պարզապես արգելել:

Գործի դրեք «դադարը»

Եթե ուզում եք  ավելի խիստ լինել ձեր փոքրիկի հետ,  կարող եք գործի դնել դադարը: 2-3 տարեկան փոքրիկին, որը, օրինակ, թափում է իրերը, ծեծում է ու  հարվածում, պետք է բացատրել, թե ինչու է անընդունելի նման պահվածքը եւ պատժել, ասենք, մի քանի րոպեով խոհանոցի աթոռին նստեցնելով կամ անկյունում կանգնեցնելով` այդպես կտրելով խաղից:  Որպես ընդհանուր կանոն` հիշեք` մեկ տարեկանում 1 րոպեանոց դադարը ամենագործունն է: Կարճ դադարներն ավելի արդյունավետ են, քան երկարները, քանի որ երկարատեւ պատժի դեպքում փոքրիկը կարող է չսպասել ձեր թույլտվությանը եւ խախտել դադարի հրահանգն ու այդպիսով ջուրը գցել ձեր ջանքերը:

Նյութի առաջին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ

Շարունակելի

Աղբյուրը` http://kidshealth.org

Գովազդ