Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն խճճված ծնողներին- մաս 3

Դաստիարակություն

Երբ ձեր  փոքրիկը մեծանում ու սկսում է հասկանալ վարքի ու հետեւանքների կապը, սկսեք երեխային վարժեցնել ձեր ընտանիքի կարգուկանոնին:

Բացատրեք

Բացատրեք փոքրիկին, թե ինչ եք ակնկալում իրենից նախքան կոնկրետ վատ պահվածքի համար պատժելը: Օրինակ, երբ առաջին անգամ ձեր փոքրիկը վերցնում է գունավոր մատիտները` հյուրասենյակի  պատը ներկելու համար, բացատրեք նրան,

Երբ ձեր  փոքրիկը մեծանում ու սկսում է հասկանալ վարքի ու հետեւանքների կապը, սկսեք երեխային վարժեցնել ձեր ընտանիքի կարգուկանոնին:

Բացատրեք

Բացատրեք փոքրիկին, թե ինչ եք ակնկալում իրենից նախքան կոնկրետ վատ պահվածքի համար պատժելը: Օրինակ, երբ առաջին անգամ ձեր փոքրիկը վերցնում է գունավոր մատիտները` հյուրասենյակի  պատը ներկելու համար, բացատրեք նրան, թե ինչու է  դա անթույլատրելի, եւ ինչ կհաջորդի  նրա սխալ արարքին ( օրինակ` ստիպված կլինի ձեզ հետ մաքրել պատը կամ կզրկվի մատիտներից մինչեւ օրվա վերջ): Եթե փոքրիկը մի քանի օր պատը դարձյալ ներկում է, սկզբում  հիշեցրեք, որ մատիտը թղթի համար է  եւ հետո միայն, որ կպատժվի:

Եղեք հետեւողական

Հետեւողականությունը  արդյունավետ կարգապահության բանալին է: Ծնողները պետք է կարողանան սահմանել կանոնները եւ հետեւել դրանց:Որքան շուտ ծնողները սահմանեն կանոնը, որ «ես արդեն տեղեկացրել եմ քեզ տան կանոննների մասին, եւ քեզնից էլ ակնկալում եմ, որ պետք է ընդունես հետեւանքները», այնքան լավ` բոլորի համար: Թեեւ երբեմն ավելի հեշտ է ընթացիկ վատ պահվածքը պարզապես անտեսել: Մինչդեռ մի անտեսումը կարող է վատ նախադեպ լինել եւ  10 նոր կարգազանցության բերել:

Խրախուսեք

Երեխային վատ պահվածքի ու հնարավոր պատժի մասին տեղեկացնելուն զուգահեռ մի մոռացեք խրախուսել լավ պահվածքը:  Մի թերագնահատեք ձեր գովեստի դրական արդյունքը: Կարգապահությունը ոչ միայն պատիժ է ենթադրում, այլեւ խրախուսանք ու գովեստ: Օրինակ, «ես հպարտանում եմ քեզնով, քանի որ հավաքել ես խաղալիքներդ» արտահայտությունը կարող է ավելի արդյունավետ ազդեցություն թողնել, քան հակառակ պահվածքի դեպքում` պատիժը: Եվ  փորձեք օրիգինալ լինել գովեստ շռայլելիս, պետք չէ ասել միայն` «ապրես»:

 

Շարունակելի

Այս թեմայով կարդացեք նաև

Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն  խճճված ծնողներին- մաս 1

Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն  խճճված ծնողներին- մաս 2

Աղբյուրը` http://kidshealth.org

 

Գովազդ