Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն խճճված ծնողներին- մաս 4

Դաստիարակություն

Կազմեք օրագիր

Եթե ձեր փոքրիկը, չնայած ձեր ջանքերին,  շարունակում է անթույլատրելի պահվածքը, փորձեք  կազմել օրագիր` շաբաթվա ամեն օրվա համար: Ամեն նշումը նման կլինի դեղին քարտի: Սահմանեք, թե քանի անգամ ձեր փոքրիկը կարող է իրեն վատ պահել մինչեւ պատիժը եւ քանի անգամ լավ` մինչեւ խրախուսանքը:  Օրագիրը փակցրեք սառնարանի վրա եւ ամեն օր լրացրեք: Դա ձեր փոքրիկին

ու նաեւ ձեզ հնարավորություն կտա կոնկրետացնել ամեն ինչ եւ հատկապես լուծել բոլոր «համառ»  խնդիրները: Խրախուսանքն ու հետեւանքները պետք է հաջորդեն անցնող ամեն օրվան, ոչ թե լինեն մի քանի օրը մեկ: Այլապես  էֆեկտը կլինի  կարճատեւ:

Որոշեք  պատժի  տեւողությունը

Մի  մոռացեք հաշվի առնել ձեր փոքրիկի անհատականությունը: Պետք է  որոշել` որն է պատժի ամենաօպտիմալ տեւողությունը ձեր փոքրիկի համար: Մասնագետներն ասում են, որ  մեկ րոպեանոց պատիժն ամենէֆեկտիվն է, իսկ ոմանք էլ, թե պետք է պատիժը տեւի այնքան, մինչեւ  երեխան հանդարտվի:

Ասեք նաեւ, թե որն է ճիշտը

Շատ կարեւոր է փոքրիկին ասել նաեւ, թե որն է ճիշտ վարքը: Եվ ոչ թե միայն մատնանշել սխալը: Օրինակ` «մի թռչկոտիր բազմոցի վրա» ասելու փոխարեն նախեւառաջ փորձեք այսպես. «խնդրում եմ` նստիր բազմոցին եւ ոտքերդ էլ դիր գետնին »

Այս թեմայով կարդացեք նաև

Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն  խճճված ծնողներին- մաս 1

Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն  խճճված ծնողներին- մաս 2

Ինչպես դաստիարակել երեխային. քայլեր, որ կօգնեն  խճճված ծնողներին- մաս 3

Աղբյուրը` http://kidshealth.org

Գովազդ