Ինչպես մեծացնել ինքնավստահ երեխա - մաս 1

Դաստիարակություն

Անգամ երեխա լինելու համար ինքնավստահություն է հարկավոր:  Դպրոց գնալիս կամ առաջին քայլերն անելիս, միեւնույն է, երեխան անծանոթ ու չբացահայտված  միջավայրի է բախվում:

Եվ բնական է, որ ծնողներն ուզում են իրենց փոքրիկներին ներշնչել «ուզել եւ անել» սկզբունքով, որպեսզի նրանք խիզախորեն  դիմակայեն նոր մարտահրավերներին ու վերջապես` հավատան իրենց ուժերին:

Իհարկե, երեխաները տարբեր են, բայց նրանց բոլորի համար կարող են գործել միեւնույն մի քանի կանոնները` երեխայի ինքնավստահությունը բարձրացնելու համար:

Խրախուսեք ձեռքբերումները

Ինքնավստահությունը բարձրանում է մրցակցության զգացումից: Այլ կերպ ասած` երեխաների մոտ զարգանում է ինքնավստահությունը ոչ թե երբ ծնողներն ասում են` «կեցցե՛ս դու», այլ այն ժամանակ, երբ նրանք ձեռքբերումներ են ունենում` մեծ, թե փոքր: Իհարկե, մայրիկի ու հայրիկի շուրթերից խրախուսանք լսելը շատ լավ է, բայց ավելի լավ է, երբ գովասանքը փոքրիկի կոնկրետ ջանքերի ու նոր կարողությունների համար  է:

Թույլ տվեք ինքնադրսեւորվել

Երբ փոքրիկները որեւէ բան են ստեղծում կամ անում, օրինակ` ինքնուրույն ատամներն են լվանում կամ հեծանիվ քշում, իրենց ավելի կարող ու ընդունակ են զգում: Ինքնավստահության ձեւավորումը կարող է շատ շուտ սկսվել: Երբ փոքրիկը սկսում է թերթել գրքի էջերը կամ  քայլել, առաջանում  է միտքը, որ ինքը կարող է: Ամեն ձեռքբերում ու նվաճում նրան ավելի կմոտեցնի վստայության զգացմանը:

Տվեք հնարավորություն եւ գովեք

Ծնողները կարող են օգնել փոքրիկին` տալով  նոր հնարավորություններ:  Թույլ տվեք փոքրիկին նաեւ սխալվել, ձախողել, բայց միշտ եղեք կողքին, որ ոգեշնչեք: Պետք է այնպես անեք, որ նա չհանձնվի: Երբ փոքրիկը որեւէ նոր բան է ցույց տալիս, արձագանքեք հետաքրքրությամբ եւ տպավորված: Եվ ամենակարեւորը` խրախուսեք նրան գովեստով, երբ տեսնում եք, որ հասել է նպատակին կամ ջանքեր է գործադրել: Բազմաթիվ հնարավորութուններով, ճիշտ ցուցումներով եւ մեծ համբերությամբ  զինված` ծնողները կարող են այնպես անել, որ երեխան ձեռք բերի հիմնական կարողությունները, օրինակ` կոշիկները կոճկի կամ հարդարի անկողինը: Եթե այդքանը, այսինքն` նվազագույնը հաղթահարի, հետո փոքրիկը  պատրաստ կլինի` ավելին անելու եւ միշտ կհիշի, որ նախորդ առաջադրանքը հաջողել է:

Աղբյուրը` kidshealth.org

 

Շարունակությունը կարդացեք այստեղ`

Ինչպես մեծացնել ինքնավստահ երեխա - մաս  2

Գովազդ