Ոչ ճիշտ դաստիարակությունը` կամակորությունների հիմնական պատճառ

Դաստիարակություն

Հաճախ կամակորությունների հիմնական պատճառը սխալ դաստիարակությունն է:  Երեխան լացով անընդհատ հասնում է իր ցանկությունների բավարարմանը, իսկ մեծահասակներն էլ դրանք կատարում են: Աստիճանաբար երեխայի մոտ սովորություն է ձևավորվում ամեն ինչին հասնել լացով ու գոռոցներով:  Աննկատ կերպով դա դառնում է բնավորության գիծ:

Ամենափոքրերի մոտ կամակորությունները կարող են դրսևորվել  անցանկալի համառությամբ:  Օրինակ, կես տարեկան

փոքրիկը կարող է ամեն կերպ ցանկանալ տիրանալ իր ուշադրությունը գրաված առարկային:  Որևէ «չի կարելի» չի կարող նրան կանգնեցնել: Իսկ երբ այդ իրը հեռացնում են տեսադաշտից, երեխան փորձում է հանել այդ իրն, օրինակ, դարակից: Նման տեսարաններն ավարտվում են լացով:

Երեխայի աճին զուգահեռ կամակորությունները սկսում են գիտակցված ու կանխամտածված  բնույթ կրել` դառնալով ցանկալիին հասնելու սովորական միջոց:

Հաճախ կամակորությունը սխալմամբ համարում են նյարդային դրսևորում. երեխան գոռում է, ձեռքերը թափահարում, նետում է խաղալիքները, հարվածում է ոտքերով, պառկում է հատակին ու գոռում: Ծնողներն  երեխային պետք է ցույց տան մասնագետ բժշկի, որպեսզի բացառեն նյարդայնության մասին կասկածները:

Ինչ անել, եթե երեխան կամակորություն է անում

Թույլ տվեք, որ երեխան մնա  ինքն իր հետ

Նախ և առաջ սովորեք գոնե արտաքուստ հանգիստ ընդունել ու տանել երեխայի գոռոցը: Նման պահին երեխային ցանկալի է մենակ թողնել, մինչև այդ վիճակն կանցնի: Պետք է հասկանալ, որ  երեխայի ցուցադրած էմոցիոնալ տեսարանը հաշվարկված է հանդիսատեսի ու համակրողների համար:  Իսկ եթե մանկիկը մշտապես համոզվի, որ լացը չի օգնում և շրջապատի մարդկանց վրա չի ազդում, ապա հիստերիա խաղարկելու սովորույթը կանցնի:

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպե՞ս պայքարել երեխայի կամակորությունների  դեմ- մաս 1

Շարունակելի

Նյութն ըստ baby.ru կայքի

Գովազդ