Կամակորությո՞ւն, թե՞ պահանջմունք
Եթե երեխան կարող է հանգիստ բացատրել, թե դա իրեն ինչի համար է հարկավոր, ապա դա ոչ թե կամակորություն է, այլ պահանջմունք: Հիշեք, որ մեծահասակների և երեխաների պահանջմունքներն արմատապես տարբեր են: Եվ կարիք չկա անտեսել, չարաշահել նրանց պահանջմունքները:
Երեխային ուշադրության արժանացրեք
Երեխային ի ծնե հարկավոր է ծնողական սերը:Սակայն եթե նա շրջապատված է չափազանցված հոգատարությամբ ու ուշադրությամբ, նա անգիտակցաբար սկսում է չարաշահել այն: Այսպես, արդեն մեկ տարեկանին մոտ հասակում երեխայի գոռոցը կամ լացը միշտ չէ, որ նշանակում է, թե նա ցանկանում է ուտել կամ խմել: Լացը դառնում է ծնողներին իր մոտ կանչելու և իր վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Արդյունքում դա կարող է հանգեցնել կամակորությունների:
Մի բղավեք երեխայի վրա
Անգամ եթե այլևս ուժ ու համբերություն չունեք լսելու երեխայի լացն ու գոռոցները և հետևել նրա անընդունելի պահվածքին, աշխատեք հանգսիտ պահել ձեզ ու հանդարտ տոնով երեխային բացատրեք ձեր որոշումը: Դուք օրինակ եք ձեր երեխայի համար. նա կրկնօրինակում է ձեր պահվածքը:
Այս թեմայով կարդացեք նաև`
Ինչպե՞ս պայքարել երեխայի կամակորությունների դեմ
Ոչ ճիշտ դաստիարակությունը` կամակորությունների հիմնական պատճառ
Ինչպե՞ս վարվել, երբ երեխան կամակորություն է անում. 10 խորհուրդ
Շարունակելի
Նյութն ըստ baby.ru կայքի