Երեխայի կամակորությունների դեմ պայքարելու մի քանի մեթոդ-3

Դաստիարակություն

Տեղերով փոխվեք

Այս մեթոդը գործուն է երեք տարեկանից մեծ երեխաների դեպքում: Եթե երեխան կամակորություն է անում ու այն դադարեցելու որևէ մեթոդ չի օգնում, ապա փորձեք տեղերով փոխվել:

Դուք էլ փոքրիկին նմանակելով կամակորություն արեք, փոքրիկի ձեռքից թույլ քաշքշեք, ինչ-որ բան պահանջեք, օրինակ, որ խաղա ձեզ հետ: Երեխան միանգամից չի հասկանա, թե ինչ է կատարվում: Սակայն այնպես արեք, որ նա հայտնվի ձեր դերում: Սա մանկավարժական մեթոդ չէ, բայց գործուն է: Երեխան կհասկանա, թե նման պարագայում դուք ձեզ ինչպես եք զգում և հավանական է, որ էլ հաջորդ անգամ կամակորություն չանի:

Սակայն հիշեք, որ սա ծայրահեղ մեթոդ է և ցանկալի չէ դրան դիմելը:

Լավ օրինակ ծառայեք

Եթե ինքներդ եք կամակորություն անում, կռվում ձեր սիրելիների հետ, գոռում, այլոց մանիպուլացնում, մի ակնկալեք, որ ձեր փոքրիկն այլ կլինի: Հիշեք, որ երեխան հետևում է ձեզ ու դուք նրա համար գլխավոր օրինակն եք:

Պատժե՞լ արդյոք կամակորության համար

Նայած  թե ինչ եք հասկանում պատժել ասելով: Եթե պատիժ ասվածը ծեծն է, ապա ոչ մի դեպքում: Բռնությունը ելք չէ:  Արդյոք ձեզ դուր կգար, որ ինչ-որ բան պահանջելու համար, օրինակ, ձեր ամուսինը ձեզ ծեծեր կամ անկյուն կանգնեցներ: Եթե երեխան կամակորություն է անում, հարկավոր է նրան զրկել ուշադրությունից և հասկացնել, որ նրա պահվածքը ձեզ դուր չի գալիս և դուք պարտավոր չեք նրան լսել, քանի դեռ իրեն այդպես է պահում:

Ձեր և մանկիկի միջև մի մեծ տարբերություն կա. դուք մեծահասակ եք ու պարտավոր եք ավելի զուսպ լինել: Պետք է կարողանաք երեխային բացատրել, որ նա ճիշտ չէ և թե ինչու եք այդպես վարվում: Կարևորը  փոքրիկի հետ ընդհանուր լեզու գտնելն է, այդ պարագայում կամակորություններն էլ կնվազեն: Սիրեք ու հասկացեք միմյանց:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպե՞ս պայքարել երեխայի կամակորությունների  դեմ

Ոչ ճիշտ դաստիարակությունը` կամակորությունների հիմնական պատճառ

Երեխայի կամակորությունների դեմ պայքարելու մի քանի մեթոդ

Երեխայի կամակորությունների դեմ պայքարելու մի քանի մեթոդ-2

Նյութն ըստ baby.ru կայքի

Գովազդ