Խորհուրդներ բարկացած մայրիկներին. ինչպես վարվել, որ երեխան չտուժի -մաս 2

Դաստիարակություն

Նախատեք դրականորեն

Թող  երեխան հասկանա, որ չեք ողջունում իր վարքը, բայց կառավարեք ձեր հույզերը առանց փոքրիկի վրա կենտրոնանալու: Կենտրոնացեք հենց վարքի վրա: Օրինակ`մի ասեք` «ինչ վատ վարվեցիր, որ խփեցիր քրոջդ»: Փոխարենը ասեք`«խփելը լավ բան չէ»:

Հասկացեք` ինչու է նա վատ պահում իրեն

Փոքրիկը հատուկ չի անում` ձեր կյանքը դժվարացնելու համար: Նա պարզապես այն տարիքում է, երբ չի կարող կառավարել ազդակները եւ չի կարող միտքը կենտրոնացնել անելիքների մեծ ցուցակի վրա: Նա շատ փոքր է` հիասթափությունը խոսքերով արտահայտելու համար, դրա համար էլ խփում է, օրինակ, քրոջը:  Բայց հիշեք, եթե նրա վարքին արձագանքեք պատասխան հարվածով կամ ագրեսիվ խոսքերով, միեւնույն է, նրան հետ չեք պահի վատ վարքից: Արդյունքում, դուք միայն կսովորեցնեք այն, ինչ փորձում եք սանձել:

Մի պատժեք բարկության պահին

Հիշեք, բարկությունը կլանում է ռացիոնալ մտածողությունը, եւ եթե դուք փորձում եք բարկության պահին կարգի հրավիրել փոքրիկին, դա անում եք  էմոցիաների ազդեցության տակ եւ առանց տրամաբանորեն մտածելու:  Երբեք թույլ մի տվեք, որ ձեր բարկությունը խիստ պատժի պատճառ դառնա: Ժամանակ վերցրեք` հանդարտվելու համար, որպեսզի չանեք մի բան, ինչը սթափ վիճակում մերժում եք: Այլապես կստացվի, որ դուք փոքրիկին ոչ թե դաստիարակում եք, այլ թոթափում եք ձեր բարկությունը:

Եղեք հաստատակամ

Եթե ձեր ամուսնական հարաբերությունները փխրուն են, մի օգտագործեք փոքրիկներին` միավորներ հավաքելու համար: Եղեք հաստատակամ ներընտանեկան կանոններին հետեւելիս: Այլապես փոքրիկը կխճճվի ու չի հասկանա` որ վարքն է ընդունելի: Ծնողական բարկությունը պետք է նպատակային լինի: Դուք կարող եք այն օգտագործել որպես ազդանշան, երբ ինչ-որ բան այն չէ եւ զգուշացում, երբ կա վտանգ: Ամեն դեպքում դրականորեն հնչած նախատինքը ցույց է տալիս, որ դուք սիրում եք ձեր փոքրիկին եւ պատրաստ եք առաջնորդել նրան ճիշտ ճանապարհով:

Տես նաև նյութի առաջին մասը.

Խորհուրդներ  բարկացած մայրիկներին. ինչպես վարվել, որ երեխան չտուժի -մաս 1

Աղբյուրը` www.supernanny.co.uk

Գովազդ