Ինչպե՞ս են երեխաները խաղում և ի՞նչ խաղալիքներ են նրանց անհրաժեշտ

Դաստիարակություն

Երբ ընտանիքը համալրվում է նորածին փոքրիկով, ծնողները նրան շրջապատում են սիրով ու հոգատարությամբ, ձգտում իրենց փոքրիկին պարգևել լավագույնը: Սակայն երբեմն ծնողները տարօրինակ վիճակում են հայտնվում. երեխայի համար անընդհատ նոր խաղալիքներ են գնում, սական փոքրիկը դրանցով լավագույն դեպքում խաղում է 10-15 րոպե, փոխարենը հաճույքով խաղում է մայրիկի կոսմետիկայի, խահանոցային պարագաների և կենցաղային այլ իրերի հետ:

Իհարկե, խաղալիքները փորքիկի համար կենսական անհրաժեշտություն են: Սակայն կա մի նրբություն, որ ծնողները պետք է հաշվի առնեն: Նախ և առաջ, մեկ տարեկան երեխաները իսկական հետազոտողներ են: Նրանք պետք է ամեն ինչ տեսնեն, շոշափեն, ուսումնասիրեն: Եվ սա վերաբերում է ոչ միայն խաղալիքներին:

 

Երբ ընտանիքը համալրվում է նորածին փոքրիկով, ծնողները նրան շրջապատում են սիրով ու հոգատարությամբ, ձգտում իրենց փոքրիկին պարգևել լավագույնը: Սակայն երբեմն ծնողները տարօրինակ վիճակում են հայտնվում. երեխայի համար անընդհատ նոր խաղալիքներ են գնում, սական փոքրիկը դրանցով լավագույն դեպքում խաղում է 10-15 րոպե, փոխարենը հաճույքով խաղում է մայրիկի կոսմետիկայի, խահանոցային պարագաների և կենցաղային այլ իրերի հետ:

Իհարկե, խաղալիքները փորքիկի համար կենսական անհրաժեշտություն են: Սակայն կա մի նրբություն, որ ծնողները պետք է հաշվի առնեն: Նախ և առաջ, մեկ տարեկան երեխաները իսկական հետազոտողներ են: Նրանք պետք է ամեն ինչ տեսնեն, շոշափեն, ուսումնասիրեն: Եվ սա վերաբերում է ոչ միայն խաղալիքներին:

 

Երեխայի համար ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում են այն իրերը, որոնք հետաքրքիր են իր ծնողների համար: Օրինակ, մայրիկը ժամերով չի խաղում որևէ խաղալիքով, փոխարենը նա ժամերով կարող է հայելու առաջ անցկացնել: Իսկ որքան հետաքրքիր տուփեր կան նրա պայուսակում: Եթե դրանք հետաքրքրում են մայրիկին, ուստի պետք է այդ ամենը մանրակրկիտ ուսումնասիրել: Իսկ հայրիկն, օրինակ, շատ է աշխատում գործիքներով: Ուրախությունը, որ կզգա երեխան հայրիկի որևէ աշխատանքային գործիք վերցնելուց, չի կարող պարգևել որևէ այլ խաղալիք: Ուստի թողեք, որ երեխան ազատ ուսումնասիրի իրեն շրջապատող աշխարհը` իհարկե Ձեր հսկողության պայմաններում:

Բացի այդ` խաղալիք գնելիս հարկավոր է հաշվի առնել նաև երեխայի տարիքը: Մեկ տարեկան երեխային անհրաժեշտ են խաղալիքներ, որոնք կօգնեն նրան պատկերացում կազմել հոտերի, գույների, ձայնի, կառուցվածքի մասին: Այս տարիքի երեխան չի խաղա ամանների կամ գործիքների հավաքածուով, քանի որ դեռ չի յուրացրել դերային խաղը: Նա դեռ պետք է ուսումնասիրի այդ առարկաները: Որևէ ծնող չի կարող այնքան խաղալիք գնել, որ բավարարի մեկ տարեկան երեխայի հետաքրքրասիրությունը: Եվ դրա կարիքը չկա էլ: Երեխային հետաքրքրում է այն ամենը, ինչ կա տանը` սկսած հատակից մինչև պահարանների պարունակությունը:

Այս տարիքի երեխաների համար առավելագույնս հետաքրքիր են խաղալիքները, որոնք լուսարձակում են, տարբեր ձայներ են արձակում, որը կարելի է բացել ու փակել, կամ որոնց արտաքին կառուցվածքը փոփոխական է: Ընդ որում, ցանկալի է, որ խաղալիքը բամաֆունկցիոնալ լինի, օրինակ, և լուսարձակի, և  տարատեսակ ձայներ արձակի, շարժվի և այլն: Բազմաֆունկցիոնալ խաղալիքը ավելի երկար կգրավի երեխային:

Կյանքի երկրորդ տարում արդեն փոքրիկը դիմում է դերային խաղին: Փոքրիկները տիկնիկներին և փափուկ խաղալիքներին նույնացնում  են իրական կերպարների հետ:  Այս տարիքում էլ անհրաժեշտ են խաղալիքներ, ինչպիսիք են տիկնիկները իրենց մահճակալներով, օրորոցով, ամանների հավաքածու, կենցաղային այլ խաղալիք-իրեր, մեքենաներ, որոնցով կարելի է տիկնիկներին տեղից տեղ փոխադրել և այլն: Նախկին խաղալքիները ևս փոքրիկը կիրառում է այս տարիքում` դրանց համար յուրօրինակ կիրառում գտնելով: Գուցե խորանարդիկը դառնա գազօջախ, աթոռ և այդպես շարունակ: Այս տարիքում երեխան խաղի ձևով յուրացնում է այն ամենը, ինչ տեսնում է շրջապատում:

Երեք տարեկան երեխաներն արդեն իրենք են հանդես գալիս որոշակի սոցիալական դերերով: Նրանք խաղում հանդես են գալիս որպես մայրիկ, հայրիկ, բժիշկ, շինարար և այլն: Այս տարիքում երեխայի համար խաղալիքների սահմանափակում չկա: Պետք է խուսափել միայն այն խաղալիքներից, որոնցով փոքրիկը կարող է վնասել իրեն:  Այս տարիքում պետք են նաև զարգացնող խաղեր, ինչպես փազլ-գլուխկոտրուկները, կոնսկտրուկտորները, լեգոները և այլն:

Երբեք մի ստիպեք երեխային խաղալ խաղալիքով, որը տվյալ պահին իրեն չի հետաքրքրում: Խաղալիքների ընտրությունը անհատական բնույթ ունի: Ոորշ երեխաներ արդեն 10 ամսեկանից տիկնիկներով են խաղում, ոմանք էլ 3 տարեկանից են սկսում տիկնիկներով հետաքրքրվել:

Մինչև 2,5 տարեկան հասակը երեխաները իրենց որևէ սեռի հետ չեն նույնացնում, տղաները կարող են տիկնիկով խաղալ, իրենց տիկնիկների համար ճաշ եփել, աղջիկներն էլ կարող են մեքենա վարել և այլն: Երեք տարեկանից հետո միայն երեխաները խաղում սեռային նախընտրություններ են տարբերակում, բայց էլի ամեն ինչ անհատականությունից է կախված:

Խաղալիքներից բացի երեխաներին ապահովեք նաև ներկելու համար անհրաժեշտ պարագաներով: Մեկ տարեկան հասակից սկսած թույլ տվեք, որ երեխան նկարելով էլ ինքնադրսևորվի և զարգանա:

 

Նյութն ըստ mamashkam.ru կայքի

Գովազդ