7 սխալ, որոնք չպետք է թույլ տալ փոքրիկին դաստիարակելիս

Դաստիարակություն

Ինչպես է հնարավոր շտկել երեխայի վատ վարքը: Առաջին բանը, որ կարող եք անել, ձեր դաստիարակության մեթոդների մասին մտածելն է:


Երեխաները սովորելով են  ձեւավորում իրենց վարքը: Դրա համար երեխայի վատ սովորությունները փոխելու համար դուք պետք է ժամանակ հատկացնեք: Ինչպես նաեւ պետք է հասկանաք` ինչն եք ճիշտ անում եւ ինչը` սխալ:

Ահա այն տարածված սխալները, որոնք թույլ են տալիս ծնողները երեխային դաստիարակելիս

1. Վատ սովորույթների անտեսում
Շատ հաճախ է պատահում, որ ծնողները փոքրիկի նոր ձեռք բերվող վատ սովորությունները անտեսում են: Եվ միայն դրանց դրսեւորման ժամանակ են սկսում մտահոգվել: Դրա համար փորձեք կանխել դրանց առաջացումը եւ ոչ թե հետո պայքարել դրանց դեմ։


2. Երեխաների համար վատ օրինակ
Մեր պահվածքը հաճախ է ազդում երեխաների վրա: Այնպես որ, եթե ուզում եք` երեխան վատ սովորություն ձեռք չբերի, առաջինը ինքներդ  հրաժարվեք դրանցից:


3. Կենտրոնացում բոլոր վատ արարքների վրա
Եթե ուզում եք վերացնել վատ սովորությունները, կենտրոնացեք յուրաքանչյուրի վրա առանձին եւ ոչ թե միաժամանակ մի քանիսի վրա:


4. Երեխաների վատ վարքը շտկելու կոնկրետ պլան
Նման պլան գոյություն չունի, դուք պարզապես կարող եք ձեզ համար 4 քայլ ֆիքսել․
(1) Կոնկրետացրեք երեխայի վատ վարքը
(2) Երեխային բացատրեք` որն է ճիշտ վարքը
(3) Գտեք վատ վարքին փոխարինելու համար անհրաժեշտ լավը
(4) Պարզեք այն հետեւանքները, որոնք կհաջորդեն, եթե փոքրիկը կրկնի վարքը։


5. Չուղղորդել դեպի ճիշտ վարքը.
Դուք չեք կարող փոխել վատ վարքը, եթե ձեր փոքրիկին ցույց չեք տալիս, թե որն է ճիշտը: Եթե այլընտրանքային տարբերակ երեխային չեք առաջարկում, պատրաստ եղեք, որ նա կշարունակի վատ սովորությունները։


6. Միայն դուք եք աշխատում շտկել վատ վարքը
Եթե դուք ձեր քայլերին մասնակից չեք դարձնում  ուսուցչին, ամուսնուն, նաեւ տատիկ-պապիկներին, ապա չարժե արդյունք ակնկալել:  Փոքրիկը կարող է ձեր կողքին իրեն լավ պահել, իսկ մնացածի կողքին` ոչ: Որքան շատ մարդկանց ձեր շրջապատից ընդգրկեք այդ պրոցեսում, այնքան ավելի շուտ կշտկեք երեխայի վատ վարքը:

7. Շրջանցել պլանը
Նոր սովորություն ձեւավորելու համար դուք պետք է երեխային մոտ 20 օր հիշեցնեք դրա մասին՝ սկսած այն պահից, երբ նա ձեռք է բերել վատ սովորությունը եւ դուք փորձում եք փոխարինել այն ճիշտ վարքով:

Աղբյուրը` parenting.thewomanlife.info

Գովազդ