10 պատճառ, որոնք ապացուցում են, թե ինչու չի կարելի երեխային ծեծել- մաս 2

Դաստիարակություն

Եվ այսպես, ինչու չի կարելի ծեծել երեխային

4. «Խնայելով ձողը` կփչացնես որդուդ» արտահայտությունը ոչ թե Աստվածաշնչից է, այլ  Սամուել Բաթլերի «Hudibras» պոեմից: Այս աշխատությունը գրվել է` երեխաների դեմ բռնությունը բացահայտելու եւ դատապարտելու համար: Մինչդեռ այս արտահայտությունը մեր օրերում օգտագործում են` երեխային ուղղված  պատիժն ու  բռնարարքը արդարացնելու համար:

5. Պատիժը ծնողի ու երեխայի միջեւ կապը խաթարում է, քանի որ մարդկային տրամաբանությունից դուրս է`

Եվ այսպես, ինչու չի կարելի ծեծել երեխային

4. «Խնայելով ձողը` կփչացնես որդուդ» արտահայտությունը ոչ թե Աստվածաշնչից է, այլ  Սամուել Բաթլերի «Hudibras» պոեմից: Այս աշխատությունը գրվել է` երեխաների դեմ բռնությունը բացահայտելու եւ դատապարտելու համար: Մինչդեռ այս արտահայտությունը մեր օրերում օգտագործում են` երեխային ուղղված  պատիժն ու  բռնարարքը արդարացնելու համար:

5. Պատիժը ծնողի ու երեխայի միջեւ կապը խաթարում է, քանի որ մարդկային տրամաբանությունից դուրս է` սիրել մեկին, ով վշտացնում է քեզ: Իրական ու շատ ծնողների համար երազելի հարաբերությունը կարող է ձեւավորվել փոխադարձ սիրո ու հարգանքի հիման վրա: Պատիժը, եթե անգամ արդյունք է տալիս, ապա միայն արտաքնապես. երեխայի լավ վարքը պայմանավորվում է վախով, ինչին արդեն մեծ տարիքում երեխան սկսում է դիմադրել:  Մինչդեռ հարգանքի վրա ձեւավորված հարաբերության պտուղները դուք կքաղեք մինչեւ կյանքի վերջ ու կվայելեք  համատեղ երջանկությունը:

6. Շատ ծնողներ հենց  իրենց մանկության տարիներին  չեն տեսել  դրական վարվելաձեւ իրենց ծնողների կողմից: Երբ պատիժը  չի տալիս ցանկալի արդյունքը եւ եթե ծնողն անտեղյակ է այլընտրանքային մեթոդներից,  ծեծը  կարող է գնալով ավելի վտանգավոր ու ազատ դրսեւորում ունենալ երեխայի նկատմամբ:

7. Երբ երեխան չի կարողանում բարկությունն ու հիասթափությունն ինչպես հարկն է արտահայտել, ներս է գցում: Հետեւաբար, ճիշտ է կարծել, որ ագրեսիվ պատանին երկնքից չի ընկնում: Տարիների ընթացքում կուտակված մանկական զայրույթը կարող է իսկական շոկ լինել  ծնողի համար. երեխան մի օր իրեն ավելի ուժեղ կզգա եւ կթափի իր մաղձը ձեր վրա:  Հիշեք, պատիժը կարող է «լավ արդյունք» տալ միայն վաղ տարիքում, բայց դրա համար ծնողը, ինչպես նաեւ հասարակությունը,  որպես կանոն, թանկ է վճարում սկսած այն պահից, երբ երեխան թեւակոխում է դեռահասության ու պատանեկության փուլ:

Տես նաև նյութի առաջին մասը

10 պատճառ, որոնք ապացուցում են, թե ինչու չի կարելի երեխային ծեծել- մաս 1

Շարունակելի

Աղբյուրը` naturalchild.org

 

Գովազդ