10 պատճառ, որոնք ապացուցում են, թե ինչու չի կարելի երեխային ծեծել- մաս 3

Դաստիարակություն

Մանկական  տարիքում հարվածը, օրինակ, հետույքին կամ որեւէ այլ էրոգեն գոտու, կարող է փոքրիկի մտքում խառնել ցավի ու հաճույքի զգացողությունները:

Արդյունքում` երեխան  դեռահաս տարիքում կարող է բարդություններ ունենալ: Եթե փոքրիկը ծնողական քիչ ուշադրություն է ստանում, իսկ ստանալիս էլ այն դրսեւորվում է պատժի տեսքով, ապա հետագայում փոքրիկի մտքում հաճույք եւ ցավ հասկացությունները կարող են միաձուլված լինել: Այս իրավիճակում երեխան կարող է ունենալ ցածր ինքնագնահատական եւ կարծել, որ ինքն ավելիին արժանի չէ: Անգամ չափավոր ծեծը կարող է ֆիզիկապես վտանգավոր լինել:

Ողնաշարի ստորին հատվածին ուղղված հարվածները  ցնցում են  ամբողջ կռնակը, ինչը չի կարող անհետեւանք մնալ: Հետեւաբար շատ հաճախ երիտասարդների մեքի ցավի պատճառները պետք է փնտրել պատժաշատ մանկության տարիների մեջ: Էլ չենք խոսում  նյարդային վնասվածքների մասին: Շատ երեխաներ հենց մանկական տարիքի ծեծի պատճառով են պարալիչ ստանում:

Ֆիզիկական պատիժը կարող է վտանգավոր ու անարդար  մեսիջ լինել փոքրիկի համար: Ասել  է թե` նա կարող է կարծել, որ թույլատրելի է վնասել որեւէ մեկին, ով ավելի փոքր է ու ավելի թույլ: Փոքրիկը հետագայում կարող է եզրակացնել, որ կարելի է վատ վարվել փոքրերի նկատմամբ: Մեծանալով` երեխան կարող է քիչ կարեկցանք տածել նրանց նկատմամբ, ովքեր պակաս հաջողակ են եւ վախենալ նրանցից, ովքեր ավելի ուժեղ են:  Այս մոտեցումը կարող է խանգարել ողջամիտ հարաբերությունների ձեւավորմանը, ինչը չափազանց կարեւոր է կյանքի հուզականության ապահովման համար համար:

Քանի որ երեխաները սովորում են ծնողների օրինակով, ֆիզիկական պատիժը  կարող է նրանց համար ուղղորդիչ լինել: Այսինքն` նրանք կարող են կարծել, որ ծեծը ճիշտ տարբերակ է` զգացմունքներն արտահայտելու եւ խնդիրները լուծելու համար:  Եթե երեխան չի տեսնում, որ  ծնողը փորձում է խնդիրը լուծել այլընտրանքային ու հումանիստական տարբերակով, հազիվ թե հետագայում կարողանա խուսափել այդ վարքից:

Այսպիսով, հետեւություն` անուս ծնողն իր շարունակությունը  կարող է  տեսնել հաջորդ սերունդների մեջ: ԽՈՒՍԱՓԵՔ ԴՐԱՆԻՑ

 

Այս թեմայով կարդացեք նաև`

10 պատճառ, որոնք ապացուցում են, թե ինչու չի կարելի երեխային ծեծել- մաս 1

10 պատճառ, որոնք ապացուցում են, թե ինչու չի կարելի երեխային ծեծել- մաս  2

 

Աղբյուրը` naturalchild.org

Գովազդ