Հայրիկը և փոքրիկը. հայրիկի դերը փոքրիկի դաստիարակության գործում

Դաստիարակություն

Հայրիկի ուշադրությունը և խնամքը անհրաժեշտ է երեխաներին յուրաքանչյուր տարիքում` ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար:

Այն տղաները, որոնք չեն ստանում հայրական խնամք, ընդօրինակում են  մայրիկների վարքագիծը:  Հետագայում այդպիսի փոքիկները  ոչ միայն կարող են դառնալ «մայրիկի  բալիկ», այլ  նաև ավելի մեծ տարիքում կզրկվեն ընտանիք ունենալուց: Չէ՞ որ իսկական տղամարդ դառնալու համար որդին պետք է ունենա իրական օրինակ: Այդ ամենը փոքրիկի համար կարող է ապահովել միայն հայրիկը:

Աղջիկները սովորաբար իրենց ընտյալների մեջ միշտ փնտրում են այն հատկանիշները, որոնք նրանք սիրում են իրենց հայրիկերի մեջ: Հայրիկն իր դստերն  օգնում է հասկանալ, որ նա գեղեցիկ է և խելացի: Նրա հաճոյախոսություններն  անմոռանալի են:

Փոքրիկներին անհրաժեշտ է լսել ոչ միայն մայրիկի, այլ նաև հայրիկի ձայնը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն փոքրիկերը, որոնք մշտապես ստացել են հայրական խնամք, ավելի շփվող են  ու  հանգիստ: Այդ պատճառով հայրիկներն ավելի հաճախ պետք է գրկեն իրենց փոքրիկներին ու զրուցեն:

Եթե հայրիկն աշխատում է, ապա չի կարող այնքան ժամանակ հատկացնել փոքրիկին, ինչքան մայրիկը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ փոքրիկը հայրիկին միշտ բարձր տրամադրությամբ տեսնի: Եթե Ձեր փոքրիկը Ձեզ տեսնի բարկացած և չարացած, նա այդպիսին էլ Ձեզ կընդունի: Թողեք Ձեր վատ տևամադրությունը դռան այն կողմում և վայելեք այն կարճ ժամանակը, որը դուք անց եք կացնում Ձեր փոքրիկի հետ:

Ավելի մեծահասակ երեխաներին հայրիկը կարող է ինչ-որ նոր բաների հետ ծանոթացնել` սովորեցնել խաղալ ակտիվ խաղեր, տանել ֆուտբոլ դիտելու կամ ձկնորսության: Խուսափեք փոքրիկին նախատելուց, եթե նրա մոտ ինչ-որ բան չստացվի. ընդհակառակը, ավելի շատ քաջալերեք նրա հաջողությունները և առաջընթացները: Եղեք համբերատար փոքրիկի հետ:

Դարձեք ամենալավ հայրիկը Ձեր փոքրիկների համար:

Գովազդ