Տոնածառ զարդարելը դարձրեք ընտանեկան համերաշխության տոն

Դաստիարակություն

Երեխաների ամենասիրած տոնը` հրաշքներով լեցուն Ամանորը,   առջևում է:  Փոքրիկներն  էլ հասուն մարդկանց նման սիրում են նախապատրաստվել: Պատրաստությունները սկսվում են տոնածառից:

Նոր տարուն պատրաստվելու արևմտյան մշակույթի ամենակարևոր մասը տոնածառի և դեկորատիվ ձևավորման նախապատրաստությունն է: Ծնողներն իրենց փոքրիկի հետ միասին են ընտրում տոնածառն ու խաղալիքները, դրանց գույները:

Ըստ բրիտանացի հոգեբանների, ծնողները պետք է փոքրիկի կարծիքը հաշվի առնեն բոլոր տոներին նախապատրաստվելիս: Սկսած 8-9 ամսեկանից  երեխան արդեն կարող է ընտրել, թե տոնածառն ինչ խաղալիքներով պետք է զարդարված լինի ու նաև մասկանցել այդ գործընթացին:

Նույնիսկ եթե փոքրիկը բացառիկ ֆանտազիա չի դրսևորում տոնածառը զարդարելիս, միևնույն է,  ծնողները հյուրերի մոտ հպարտանում են, որ տոնածառին կամ տան զարդարանքին իրենց երեխաները մասնակցություն են  ունեցել:

Ըստ հոգեբանների` այսպես սկսած  մանր կենցաղային մակարդակում ընտանիքը միախմբված է, որտեղ   երեխան  ևս կարևոր դեր ունի ու իրեն գնահատված  ու սիրելի է զգում:

Մասնագետներն ուսումնասիրել են  նաև փոքրիկների վարքագիծը տոներից առաջ և պարզել, որ նրանք ամենաշատը սպասում են Ամանորին, քանի որ այն գույների, հրաշքների սպասումի, հեքիաթի աշխարհ է նրանց համար:

Այնպես որ, սիրելի ծնողներ, Ձեր երեխային էլ մասնակից դարձրեք տոնածառը զարդարելու գործընթացին` վերածելով այն ընտանեկան համերաշխության տոնի:

Գովազդ