Ինչո՞ւ և ինչպե՞ս է փոքրիկը կամակոր դառնում

Դաստիարակություն

Կամակորությունն առաջանում է.

  1. Երբ երեխաների առջև արգելքներ են դնում:
  2. Ծնողները միշտ զբաղված են իրենց գործերով:
  3. Երեխային պարզ չէ այն գործունեության արգելքի պատճառը, որը նա կատարում է:
  4. Ի տարբերություն մանկական կոլեկտիվի` տանը մրցակիցներ չկան:
  5. Ծնողները վերաբերում են երեխային ինչպես վերադասը ստորադասին:
  6. Ծնողները բավականաչափ գիտելիքներ չունեն երեխայի դաստիարակության վերաբերյալ:

  7. Ծնողներն անտարբեր են երեխայի հետաքրքրությունների հանդեպ:
  8. Ծնողները երեխայի հետ խոսում են մեծի լեզվով:
  9. Երեխան հաճախ դժվարանում է արտահայտել իր մտքերը, նա նեղսրտում է, որ իրեն չեն հասկանա և դա արտաքուստ դիտվում է որպես կամակորություն:
  10. Ծնողները չեն սովորեցնում երեխային մտածել, այլ տալիս են պատրաստի լուծումներ:
  11. Երեխան երբեմն հրաժարվում է այս կամ այն գործը կատարելուց, ոչ թե որովհետև կամակոր է, այլ վախենում է սխալվելուց:
  12. Ծնողները հաճախ երեխային պարտադրում են  անել այն, ինչ որ իրենք կյանքում չեն հասցրել անել:
  13. Շատ դեպերում կամակորությունն առաջանում է այն ժամանակ, երբ ծնողները հետևողական չեն իրենց խոսքին:
  14. Ծնողները չեն ամրապդում երեխայի մոտ հասուն վարքը, այդ պատճառով «հիվանդը» կամ «մանկականը» կարող է հաճելի թվալ իրենց:
  15. Երեխային ձեռնտու  է լինել կամակոր, հիվանդ,  քանի որ այս դեպքում նա ուշադրության կենտրոնում է լինում և մեծերը կատարում են իր բոլոր ցանկությունները:

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների համար նյութը  ներկայացրեց հոգեբան-մանկավարժ  Մարիամ Սահակյանը:

Գովազդ