Անմոռանալի դարձրեք Նոր տարին Ձեր փոքրիկի համար

Դաստիարակություն

Նոր տարին հարմար առիթ է Ձեր փոքրիկներին  ամանորյա մի քանի միջոցառումների մասնակից դարձնելու համար: Դուք կարող եք նախապես տեղեկանալ, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվում Ձեր համայանքում կամ քաղաքում, իմանալ հրավերքի կարգի մասին և Ձեր փոքրիկի տանել ուրախանալու և Նոր տարվա հրաշքը վայելելու: Փոքրիկը երջանիկ կլինի, եթե հնարավորություն ընձեռվի  Ձմեռ պապիկին և Ձյունանուշիկին տեսնել և  նրանց հետ լուսանկարվել:

«Մենք երբեք ժամանակ չենք գտնում մեր երեխաների համար, բայց ես հորդորում և նաև կոչ եմ անում  բոլոր մայրերին թողնել ամանորյա պատրաստությունները և իրենց ժամանակը նվիրել իրենց փոքրիկի ժամանցին. աա ավելի կարևոր է»,-ասում է հոգեբան Լիլիթ Ստեփանյանը:

Փոքրիկները  պետք է հնարավորինս  ապրեն ամանորի ողջ գեղեկությունն ու խորհրդավորությունը, հավատան հրաշքներին:  Ամանորյա հրաշք տոնը երեխաների համար   պետք է ծնողները կազմակերպեն` գնելով ամանորյա հանդերձանք, խաղալիքներ և տոնածառ:

«Հասուն տարիքում մարդիկ ամանորի նախօրեին հաճախ են հիշում իրենց մանկության նոր տարիները, ուստի այդ հիշողությունները պետք է գեղեցիկ լինեն, գունավոր, հաճելի»,-նշում է հոգեբանը:

Երբեք ավելորդ չէ ևս մեկ անգամ փոքրիկին Ձմեռ պապիկի և Ձյունանուշիկի ներկայությունը վայելելը, ինչպես նաև իր սիրելի մուլտֆիլմի հերոսների հետ օրն անցկացնելը:

Այնպես որ, սիրելի ծնողներ, անմոռանալի դարձրեք Նոր տարին Ձեր փոքրիկի համար, պարգևեք նրան լավ հիշողություններ  ու տրամադրություն, որ միշտ կուղեկցեն Ձեր երեխային:

Գովազդ