Ինչպես մինչեւ 1 տարեկան փոքրիկին ծանոթացնել նոր սննդին – մաս 1

Դաստիարակություն
  • Ցանկացած նոր սնունդ պետք է փոքրիկին առաջարկել փոքր չափաբաժնով՝ 1 կամ 1/2 թեյի գդալի չափով եւ 5-7 օրվա ընթացքում մեծացնել չափաբաժինը: Անպայման հետեւեք փոքրիկի օրգանիզմի արձագանքին: Եթե որեւէ սննդատեսակից առաջանա ալերգիա կամ դժվարամարսություն, միառժամանակ հանեք կերակրացանկից:
  • Առաջին այլընտրանքային սնունդը պետք է բաղկացած լինի միայն մեկ մթերատեսակից՝ տվյալ դեպքում պետք է լինի միայն մեկ տեսակ մրգի հյութ, հետո միայն մեկ տեսակ մրգի ու բանջարեղենի խյուս:
  • Նոր սննդատեսակը պետք է տալ գդալով՝ կրծքով կամ արհեստական կաթնախառնուրդով կերակրելուց առաջ: Ձեր հանձնառությունն է ժամանակի ընթացքում այլընտրանքային կերը դարձնել հիմնական: Խոսքը 1 տարեկանից հետոյի մասին է:
  • Հետաձգեք նոր սննդի մատուցումը, եթե փոքրիկը հիվանդ է կամ նոր է պատվաստվել:
  • Եղեք համբերատար, նոր սննդատեսակը մեկ անգամ չէ, որ պետք է փորձեք հրամցնել փոքրիկին: Նոր համին ընտելանալու համար երբեմն 10-15 մոտեցում է պահանջվում: Այնպես որ մի շտապեք եզրակացություններ անել, եթե փոքրիկն սկզբում հրաժարվի սննդից: Միաժամանակ փորձեք հասկանալ՝ այդ համը դուր է գալիս փոքրիկին, թե ոչ: Հետագայում հաշվի նստեք նաեւ ճաշակի հետ:
  • Գովազդ