Ինչպես երեխային նախապատրաստել մանկապարտեզ գնալուն և հաղթահարել մանկապարտեզ չգնալու ցանկությունը. Հոգեբանի խորհուրդները

Դաստիարակություն

Մանկապարտեզը նոր շրջան է երեխայի կյանքում: Փոքրիկի համար դա ամենից առաջ խմբային շփման առաջին փորձն է: Նոր պայմանները, անծանոթ մարդկանց ոչ բոլոր երեխաներն են ընդունում առանց պրոբլեմների: Նրանցից շատերը մանկապարտեզին հակազդում են լացով: Ոմանք հեշտությամբ են խումբ մտնում, բայց երեկոյան տանը լացում են:

Մանկապարտեզը նոր շրջան է երեխայի կյանքում: Փոքրիկի համար դա ամենից առաջ խմբային շփման առաջին փորձն է: Նոր պայմանները, անծանոթ մարդկանց ոչ բոլոր երեխաներն են ընդունում առանց պրոբլեմների: Նրանցից շատերը մանկապարտեզին հակազդում են լացով: Ոմանք հեշտությամբ են խումբ մտնում, բայց երեկոյան տանը լացում են:

Առաջարկում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն երեխային ճիշտ նախապատրաստել մանկապարտեզին.

  1. Նախապես սկսեք զրուցել երեխայի հետ մանկապարտեզի մասին` հատուկ ուշադրություն դարձնելով նրա դրական կողմերին: Հարկավոր է զրուցել մանկապարտեզ գնալու մասին որպես ուրախ իրադարձության, ոչ մի դեպքում որպես պատիժ: Նկարագրեք ինչ գունեղ կլինեն ցերեկույթները, ինչ հետաքրքիր պարապմունքներ կան (ներկերով նկարչություն, մոդելավորում, ֆիզկուլտուրա և այլն), որ խմբում յուրաքանչյուր երեխա ունի իր անկողինը, իր աթոռը, որ երեխաները միասին ճաշում են, քնում, խաղում, զբոսնում:

Երեխան պետք է պատրաստ լինի ձեզանից բաժանվելուն:Որպեսզի երեխան պատրաստ լինի ծնողներից բաժանվելուն, նա պետք է մեծանա ընկերական, հյուրընկալ ընտանիքում: Փակ ապրելակերպ վարող ընտանիքn  երեխային չի սովորեցնում շփվել անծանոթ մարդկանց հետ, հետևաբար երեխան վատ կզգա ծնողներից բաժանվելիս: Լավ է, երբ մայրիկը հնարավորություն ունի երեխային որոշ ժամանակով թողնել ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ (տատիկ, հայրիկ): Ծնողներից ոչ երկարաժամկետ բաժանվելուն պատրաստ լինելու նշաններն են.փոքրիկը կարող է առանց ծնողների մնալ ծանոթ մեծահասակի մոտ, հեշտությամբ է ծանոթություններ հաստատում, հետաքրքրություն է ցուցաբերում երեխաների նկատմամբ, որոնց առաջին անգամ է տեսնում:

  1. Անհրաժեշտ է, որ երեխան բաց լինի շփման համար: Որպեսզի իր հասակակիցների շրջանում երեխան իրեն լավ զգա, անհրաժեշտ է նրան սովորեցնել շփվել այլ երեխաների հետ: Եթե մոտ շրջապատում հասակակիցներ չկան, երեխային տարեք այնտեղ, որտեղ շատ երեխաներ կան: Կարևոր է երեխային բացատրել մյուս երեխաների վարքը և զգացմունքները:

Շարունակելի

Նյութն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների համար ներկայացրեց հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը

Գովազդ